ԱՅՍ ՕՐԸ ՎԵՐԱԾՆՆԴԻ, ԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԹՈՆՔԻ ՕՐ Է․ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ Է

2

hraparak.am -Այս պահին Հանրապետության հրապարակում հարյուր հազարավոր քաղաքացիներ հավաքվել են Հանրապետության հրապարակում, որտեղ բազմահազարանոց հանրահավաք է։

Առաջինը ելույթ ունեցավ «ՔՊ»-ից Ռուբեն Ռուբինյանը, նա ընթերցեց Սերժ Սարգսյանի հրաժարականի տեքստը, այնուհետեւ ելույթ ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Սուրեն Պապիկյանը։

 «Այս օրը վերածննդի, ազգային զարթոնքի, վերընձուղման օր է։ Առաջիկայում մենք ունենք բազում անելիքներ, դժվարին ճանապարհ, բայց մենք հասել ենք մի կարեւոր հանգրվանի՝ Հայաստանում քաղաքացիական հասարակաությունը կայացել է։ Շնորհավորում եմ բոլորիդ եւ ասում՝ սիրում եմ ձեզ, հաղ-թա-նակ»,-իր խոսքում նշեց Պապիկյանը։

Հարթակում խոսքով հանդես եկավ նաեւ «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Արեն Մկրտչյանը․ «Մենք էսօր զարթնել ենք նոր Հայաստանում, մենք հաղթել ենք էսօր, մենք՝ բոլորս։ Նիկոլ Փաշինյան, Արարատ Միրզոյան, Տիգրան Ավինյան, Սասուն Միքայելյան, Արմեն Գրիգորյան, Դավիթ Սանասարյան, եղբայրներ, ձեզ զրկել էին ազատությունից, բայց էն ազատությունը, որ կար ձեր սրտերում, գողանալ չի հաջողվել»։



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache