good-banner
Լրահոս

Այս պահի դրությամբ՝ 51 տուժածներից 34-ն են բուժում ստանում հիվանդանոցներում

 

5CE010CF-1959-491A-8E7B-A12F7A881AF2_cx0_cy5_cw0_w987_r1_s_r1

azatutyun.am — Երևանի Խորենացի փողոցում այս գիշեր տեղի ունեցած բախումների հետևանքով Երևանի բժշկական կազմակերպություններ է դիմել 51 տուժած, նրանցից 29-ը` ոստիկան։

Առողջապահության նախարարության՝ հինգշաբթի առավոտյան հրապարակած հաղորդագրության համաձայն, տուժածներից 15-ն անհրաժեշտ բժշկական օգնությունը ստացել է ամբուլատոր պայմաններում։

Տվյալ պահի դրությամբ, գիշերը տեղի ունեցած միջադեպի հետևանքով տարբեր վնասվածքներ ստացած 34 տուժածներ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», «Էրեբունի», «Երևան», «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոններում, «Հերացի» թիվ 1 համալսարանական համալիրում շարունակում են հիվանդանոցային բուժումը։

Բոլորին ողջ ծավալով տրամադրվում է անհրաժեշտ բուժօգնություն, ասված է հաղորդագրությունում:

Загрузка...

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

newhing

newhing