Լրահոս

Այս պահին լարված իրավիճակ Տիգրան Մեծի պողոտայում. տեղում են ոստիկանները

 

«Գլենդել հիլզ» ընկերությունից տուժած մի քանի տասնյակ բնակիչներ քիչ առաջ փակել են Տիգրան Մեծի պողոտան:

Մեր  թղթակիցը հաղորդում է, որ բնակիչները պահանջում են, որ կառավարությունից իրենց մոտենան պատասխանատուները եւ կոնկրետ պատասխան տան, թե երբ են տալու իրենց հասանելիք բնակարանները, որոնց համար իրենք գումար են վճարել:

Բնակիչներին հաջողվեց մի քանի րոպեով փակել պողոտան, սակայն ոստիկանները նրանց ուով դուրս բերեցին ճանապարհի երթեւեկելի մասից:

Այս պահին ոստիկանները Տիգրան Մեծի պողոտայի մայթերին երկու կողմից պատ են կազմել:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

hartak.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

Kara

Kara