Լրահոս

Այս տարի մարտական ծառայության մեջ ներդրել ենք ամբողջությամբ Հայաստանում մշակված և արտադրված միջոցներ

 

Հայաստանում ռազմարդյունաբերության զարգացումը շատ կարևոր ուղղություն է համարվում Պաշտպանության նախարարության կողմից: Այս մասին այսօր հայտարարեց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ ամփոփելով անցած 1 տարվա գործունեությունը։

«Այս տարի մենք մարտական ծառայության մեջ ներդրել ենք ամբողջությամբ Հայաստանում մշակված և արտադրված միջոցներ, որոնք կարևոր են մարտական հերթապահության արդյունավետ իրականացման համար»,-ասաց նա։

Այս միջոցները, նրա խոսքով, ոչ միայն գնային առումով ունեն մի շարք առավելություններ, այլև չունեն շուկայում իրենց անալոգները։ Սա, պաշտպանության նախարարի ամփոփմամբ, առաջին քայլն է ռազմական արդյունաբերությունը ՀՀ տնտեսության հիմնական շարժիչ ուժերից մեկը դարձնելու առումով:

Նրա խոսքով՝ ռազմական մասնագիտության նկատմամբ հետաքրքրության հետևողական ավելացումը և կրթական ծրագրերին նոր որակի հաղորդումը թույլ կտա դեպի Զինված ուժեր ներգրավել լավագույն մասնագետներին:

«Եվ այս առումով անցնող տարվա առաջին և ամենակարևոր ձեռքբերումը, կարծում եմ, «Ազգ-բանակ» համաժողովի անցկացումն էր, որին մասնակցեցին 35 հազար երիտասարդներ։  Հատկապես ոգևորիչ էին երիտասարդների շատ ակտիվ մասնակցությունը և այս համաժողովից կյանք առած մի շարք ծրագրերը: Մասնավորապես՝ Մոնթե Մելքոնյան վարժարանը Հայաստանի լավագույն ավագ դպրոց դարձնելու մեր ծրագիրը: Եվ թեև ժամկետները շատ կարճ էին, և թվում էր՝ շատ դժվար իրականանալի ծրագիր, մեզ հաջողվեց 8 ամիսների ընթացքում նախապատրաստել կրթահամալիրն անհրաժեշտ պայմաններով և հյուրընկալել 200 մոնթեականների՝ առաջին անգամ ունենալով մրցակցային ընդունելություն: Այսինքն՝ 3 դիմորդ 1 տեղի համար: Երեկ առիթ եմ ունեցել այնտեղ լինելու և պետք է ասեմ, որ շատ տպավորիչ են աշխատանքները, որ այս մեկ ամսում հասցրել են իրականացնել: Լավ սպաներ են հավաքվել, որոնք աշխատում են տղաների հետ: Եբ վստահ եմ, որ հաջորդ տարի ունենալու ենք շատ ավելի մեծ մրցակցություն, որովհետև պայմանները, իրոք, լավագույնն են»,-ասաց պաշպանության նախարարը:

ՊՆ-ի համար նույնքան կարևոր երկրորդ փուլը ռազմաարդյունաբերության հաստատություններում կրթության որակի կտրուկ ավելացումն է:

«Մենք դրան միտված քայլեր հասցրել ենք իրականացնել, բայց հիմնական անելիքներն առջևում են և հիմնական գաղափարախոսությունն այն է, որ ռազմական  ուսումնական  հաստատություններում սովորող մեր կուրսանտները պետք է ինտեգրված լինեն կրթական ողջ համակարգին, կարողանան լավագույն մասնագետների մոտ ստանալ իրենց կրթությունը հանրակրթական առարկաների գծով, կարողանան օգտվել մեր կրթական համակարգում օր օրի ավելացող հնարավորություններից: Եվ այսօր արդեն 200 կուրսանտ ՏՏ ոլորտում իրենց ուսուցումն անցնում է ուսումնական կենտրոնում, որը, գիտեք, այս ոլորտում առաջատարն է»,-հավելեց նախարարը:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing