Այսօր գիշեր սպասվում է ձյուն

0

ՀՀ ԱԻՆ օդերեւութաբանական ծառայության փոխանցմամբ, հանրապետության տարածքում փետրվարի 1-ի ցերեկը, 2-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 1-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Հունվարի 31-ի ցերեկը և փետրվարի 1-ի գիշերն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-22 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 1-5-ը, այսօրվա համեմատ, աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով:

Երևան քաղաքում փետրվարի 1-ի ցերեկը, 2-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 1-ի գիշերը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է թույլ ձյուն:




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache