Այսօր գիշերվանից սուպերմարկետներում շեշտակի գնաճ է գրանցվել. ԱԱԾ բացահայտումների հետքերով

178

armlur.am — Թավշյա հեղափոխությունից հետո սկսված հեղափոխական ստուգումները բիզնեսի տարբեր ճյուղերում ի ցույց դրեց մեր երկրի հարկային օրենսդրության եւ վարչարարության ողջ պերճանքն ու թշվառությունը: Այսօրվանից սուպերմարկետներում գյուղմթերքի համատարած թանկացումներ են սկսվել։ Իսկ ո՞րն էր պատճառը:

Սուպերմարկետում գյուղմթերք վաճառելը ձեռնտու չէ

Ինչպես հայտնի է, Երեւան սիթի սուպերմարկետների ցանցում ՀՀ ԱԱԾ-ն բացահայտումներ արեց։ Եվ այնտեղ, ինչպես մյուս բոլոր սուպերմարկետներում, գյուղացիներից ընդունում են գյուղմթերքներ, տեսակավորում, երբեմն փաթեթավորում եւ վաճառում շուկայական գներով: Բայց պարզվում է՝ չպետք է այդպես վարվեին: Ինչպես ԱԱԾ-ն բացահայտեց, «Ալեքս Հոլդինգ» ՍՊ ընկերությունը, հանդիսանալով ավելացված հարկ վճարող կազմակերպություն, դեռևս 2016 թվականի վերջին, տեղական գյուղմթերքի գնաճ չառաջացնելու պատրվակով, համաձայնություն է ձեռք բերել ՀՀ ՊԵԿ նախկին ղեկավարության հետ` գյուղացիներից գնված գյուղմթերքի վաճառքը «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցից իրականացնել տարբեր անձանց անվամբ հիմնադրված ԱՁ-ներով, ինչը հնարավորություն է ընձեռել 20 տոկոս ԱԱՀ-ի և շահութահարկի փոխարեն վճարել ընդամենը 2 տոկոսի չափով շրջանառության հարկ»:

Ըստ ԱԱԾ-ի, Հայաստանում այսպես՝ ոչ օրինական դաշտում գործում են 11 խոշոր ընկերություններ: ArmLur.am-ի տեղեկություններով, խոսքը ՍԱՍ, Նոր Զովք, Ծիրան, Արև, Էվրիկա, Պարմա, Կրպակ և այլ սուպերմարկետների մասին է: Եւ սպասվում է, որ առաջիկայում ՀՀ ԱԱԾ-ն հերթով կհյուրընկալվի այս բոլոր ընկերություններում՝ բացահայտելով այն, ինչ արդեն բացահայտել է Երեւան սիթի-ում:

Մարկետները գործել են թելադրված խաղի կանոններով

Իսկ բացահայտում, որպես այդպիսին, իրականում չկա, քանի որ այս բոլոր ցանցային խանութները գործել են հարկային դաշտում՝ օրվա իշխանության պահանջով եւ թելադրված խաղի կանոններով: Նախկին իշխանությունները պահանջել են գործարարներից, որ գնաճ չլինի, աշխատեն շրջանառության հարկով:

Առավել մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache