Լրահոս Հետաքրքիր Փաստեր

Հուլիսի 6-ին նշվում է Համբույրի համաշխարհային օրը

 

b_ffb856528ebf7c9a0911f7fdc4f10af1

1in.am —  Հուլիսի 6-ին նշվում է Համբույրի համաշխարհային օրը, որը սկիզբ է առել Մեծ Բրիտանիայում, իսկ 20 տարի առաջ այն հաստատել է ՄԱԿ-ը: Շատ քաղաքներում այս օրն անցկացվում են համբույրների տարբեր մրցույթներ՝ հայտնում է calend.ru-ն:

Գիտնականները, պատմաբանները, փիլիսոփաները մինչև հիմա համակարծիք չեն համբույրի ծագման հարցում: Կան շատ բազմազան վարկածներ:

Համաշխարհային գիտության մեջ ընդունվել է նոր ուղղություն՝ ֆիլեմատոլոգիա (philematology), որն ուսումնասիրում է համբույրի ֆիզիոլոգիական, հոգեբանական և այլ առանձնահատկությունները: Նոր ուսմունքը պաշտոնապես ճանաչվել է 2009թ. գիտության զարգացման ամերիկյան ասոցիացիայի կոնգրեսում:

Գիտնականներն արդեն բազմիցս հետազոտություններ են անցկացրել ֆիլեմատոլոգիայի շրջանակներում: Մասնավորապես, հաստատվել է, որ ռոմանտիկ համբույրը ոչ միայն զգացմունքային պոռթկում է առաջացնում, այլև ակտիվացնում է մի շարք հորմոնների գործողությունը: Այսպես, պարզվել է, որ համբուրվողների արյան մեջ կրճատվում է կորտիզոլի մակարդակը, որը մարդու մոտ սթրես է առաջացնում, և ավելանում է օքսիտոցինի՝ «վստահության հորմոնի» կամ «սիրո հորմոնի» պարունակությունը:

Գիտնականները պարզել են, որ համբույրը օգնում է նիհարել: Նրանց հաշվարկներով՝ 2 րոպե տևող կրքոտ համբույրի ընթացքում կարելի է կորցնել 2 կալորիա: Համբույրը հիանալի միջոց է կնճիռների դեմ:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

newhing

newhing