Լրահոս

Այսօր Հայաստանում տեղացել է այս տարվա երկրորդ ձյունը

 

Armtimes.com-ը գրում է.

Սյունիքի մարզում՝ Մեղրիի լեռնանցքում, այսօր ձյուն է տեղացել։ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը armtimes.com-ին այս առնչությամբ ասաց, որ տարվա այս եղանակին տվյալ տարածքում ձյունը բնականոն երեւույթ է:

«Մեղրիի լեռնանցքը ծովի մակերեւույթից 2500 մ բարձրության վրա է, նորմալ է, որ ձյուն է տեղում»,- ասաց նա: Գագիկ Սուրենյանը հիշեցրեց, որ այս տարի առաջին ձյունը տեղացել է սեպտեմբերին՝ Արագածի վրա:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing