ԱՅՍՕՐ ԿԿԱՅԱՆԱ ԱԺ «ԵԼՔ» ԵՒ «ՀՀԿ» ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

1

hraparak.am — Մեր տեղեկություններով՝ այսօր կկայանա ԱԺ «ԵԼՔ» և «ՀՀԿ» խմբակցությունների երկար սպասված հանդիպումը, որի շրջանակում կքննարկվի մայիսի 1-ին կայանալիք վարչապետի ընտրության, նոր ձևավորվող կառավարության և ԱԺ արտահերթ ընտրությունների վերաբերյալ հարցերը։

Նշենք, որ երեկ ԱԺ ՀՀԿ ֆրակցիան հայտարարեց, որ մայիսի 1-ին կայանալիք վարչապետի ընտրությանը իրենց խմբակցությունը թեկնածու չի առաջադրելու։ Իսկ թե թեկնածուներից ում օգտին կքվեարկեն ՀՀԿ-ականները, կախված կլինի առաջարկվող ծրագրից ու ընթացող բանակցություններից։

 Նշենք նաև, որ «Ծառուկյան» խմբակցությունը ևս չի առաջադրի վարչապետի թեկնածու։ Այս մասին երեկ հայտարարեց Գագիկ Ծառուկյանը։

Փաստորեն, մինչ այս պահը վարչապետի միակ թեկնածուն ԵԼՔ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն է։



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache