good-banner
Հետաքրքիր

Այսօր Ուսուցչի համաշխարհային օրն է

 

us

Hartak.am  Ամեն տարի հոկտեմբերի 5-ին աշխարհի ավելի քան 100 երկրում նշվում է Ուսուցչի օրը, որը սահմանվել է 1994-ին՝ որպես Ուսուցչի համաշխարհային օր: Այս մասին գրում է Calend-ը: Այն բոլոր ուսուցիչների, դասավանդողների և կրթության ոլորտում աշխատողների մասնագիտական օրն է, որով ընդգծվում է ուսուցիչների անգնահատելի դերը և ներդրումը հասարակության զարգացման մեջ:

Օրվա համար պատմական նախադրյալ է դարձել 1966 թ. հոկտեմբերի 5-ին Փարիզում տեղի ունեցած Հատուկ միջկառավարական կոնֆերանսը ուսուցիչների կարգավիճակի մասին: Արդյունքում ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Աշխատանքի միջազգային կազմակերպության ներկայացուցիչները ստորագրել են «Ուսուցիչների կարգավիճակին վերաբերող առաջարկներ» փաստաթուղթը:

Առաջին անգամ Ուսուցչի համաշխարհային օրը նշվել է 1994-ի հոկտեմբերի 5-ին:
Загрузка...

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

Kara

Kara