Այստեղից է սկսվել թավշյա հեղափոխությունը

45

Հանրային ռոդիոյում  տեղադրվել է ցուցանակ, որը վկայում է այն մասին, որ թավշյա հեղափոխությունը սկսվել է ռադիոյի շենքից: Ցուցանակը փակցրած է այն դռան մոտ, որը Նիկոլ Փաշինյանի համակիրները կոտրելով փորձում էին ներս մտնել եթերի սենյակ:

«Այստեղից է սկսվել Թավշյա հեղափոխությունը: Ապրիլի 14, 2018»,- մասնավորապես, գրված է ցուցանակի վրա:

Հիշեցնենք, որ ապրիլի 14-ին Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» նախաձեռնության անդամները մտել էին Հանրային ռոդիոյի շենք: Նիկոլ Փաշինյանը պահանջում էր ուղիղ եթեր, որն այդպես էլ չընձեռվեց նրան: Փաշինյանը ռադիոյի շենքում հանդես եկավ հատուկ հայտարարությամբ, որը հեռարձակվեց էլեկտրոնային լրատվամիջոցների ուղիղ եթերում:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache