Այժմ Թուրքիայի հետ մեր հարաբերությունները լավ չեն. Թրամփ

33

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարգադրել է 2 անգամ բարձրացնել Թուրքիայից ալյումինի եւ պողպատի մաքսատուրքերը, որ դրանք կազմեն համապատասխանաբար 20 եւ 50 տոկոս։

«Ինչ վերաբերում է Թուրքիային, ես հենց նոր կարգադրել եմ 2 անգամ բարձրացնել ալյումինի եւ պողպատի մաքսատուրքերը, այն ժամանակ, երբ նրանց արժույթը՝ թուրքական լիրան կտրուկ անկում է ապրում մեր շատ ուժեղ դոլարի նկատմամբ։ Ալյումինի մաքսատուրքերը այժմ կազմում են 20 տոկոս, պողպատինը՝ 50 տոկոս։ Այժմ Թուրքիայի հետ մեր հարաբերությունները լավ չեն»,–գրել է ԱՄն նախագահը  Twitter–ի իր էջում:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache