Լրահոս

Ազատ Արշակյանը՝ գեներալներ Սամվել Բաբայանի եւ Մանվել Գրիգորյանի մասին

 

download

aravot.am-ը գրում է. Հասարակական գործիչ Ազատ Արշակյանը օրակարգային հարց չի համարում Սամվել Բաբայանի վերադարձը: «Ունենք կիրթ, պրոֆեսիոնալ շատ զինվորականներ: Հետ գնալ պետք չէ, Վարդան Մամիկոնյանն էլ եթե հետ գա, ի՞նչ վատ կլինի: Սամվել Բաբայանը հայրենասեր մարդ է, որպես վետերան վերադարձել է, ուզում է շարք կանգնել բանակում, ծառայել իր հայրենիքին, իսկ ասել, որ հիմա հրաշք կգործի՝ ճիշտ չէ: Որպես քաղաքական կամ ռազմական գործոն՝ նա ընդամենը վետերան է: Որպես վետերան՝ բարի գալուստ, թող տասը միլիոն հայ վերադառնա: Մեզնից խլել են մեր հայրենիքը, ոչ մի այլ անուն մի տվեք այդ տարածքներին»,- այսօր «Հայելի» ակումբում ասաց հասարակական գործիչ Ազատ Արշակյանը: 
Մկրտիչ Մինասյանը փորձեց հակառակվել, թե ի՞նչ է՝ հիմա կարող է ասեք, թե չի՞ մասնակցել արցախյան ազատամարտին, չի՞ եղել զորահրամանատար: Պարոն Արշակյանն էլ հակադարձեց՝ այն ժամանակ ո՞ւր էր բանակ, ընդամենը ջոկատներ էին. «Ձեր գեներալն է, դրա համար եք նման կերպ խոսում: Եթե բժիշկն ավելի պրեստիժ լիներ, դրան կդնեիք բժիշկ ու դուք էլ կգնայի՞ք նրա մոտ բուժվելու, կարելի՞ է գնալ: Դուք համաձայն եք, ինչպիսի գեներալ նա է, այդպիսի բժշկի մոտ գնաք բուժվելու: Իսկ դուք կուզենայի՞ք նման օդաչու լիներ, պարգեւական, նվիրում եմ ձեզ այդ բառը. պարգեւական գեներալներ ու մարշալներ կան բանակում, ինչ-որ մեկը նվիրել է նրանց գեներալ կոչումը: Եթե գեներալը զինվորական հատուկ կրթություն չի ստացել, ուրեմն գեներալ չէ, նվեր են տվել, թող վայելի, բայց պատերազմի գնալ, խառնվել, ջիպերով, աղախիններով, դենշչիկներով, չի կարելի»:



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing