Լրահոս

Ազատամարտիկին ծեծելով սպանած Ջունգլը գեներալ Մանվելի մտերիմն է

 

gg4-180x180 hayeli.am-ը գրում է. «Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակի» տեղեկություններով՝ օրերս 55-ամյա ազատամարտիկ Վարդան Թումանյանին՝ «Ձի Վարդանին», ծեծելով սպանած Ջունգլ մականունով Գեւորգ Սարգսյանը եւ նրա հայրը, ով եւս մասնակցել էր ծեծին, շատ սերտ կապերի մեջ են Երկրապահ կամավորական միության եւ ԵԿՄ նախագահ գեներալ Մանվել Գրիգորյանի հետ: Ջունգլի հայրը՝ Բաբկեն Սարգսյանը եւս ԵԿՄ անդամ է, որտեղից էլ ինքն ու որդին բարեկամացել են Մանվել Գրիգորյանի հետ: Ընդ որում, այդ բարեկամությունն այնքան խորն է, որ Ջունգլի ավտոմեքենաների վրա նույն պետհամարանիշն է (45 045), ինչ գեներալ Մանվելինը եւ Երկրապահի որոշ անդամներինը:
Սպանված ազատամարտիկի քույրը՝ Մարիետա Թումանյանը, «Ժամանակի» հետ զրույցում հաստատեց տեղեկությունը, որ նման կապ նրանց միջեւ կա»:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing