good-banner
LifeStyle Առողջություն

Ազդանշաններ, որոնց օգնությամբ աչքերը զգուշացնում են առողջական խնդիրների մասին

 

1-1-1-600x314

Աչքերի օգնությամբ կարելի է շատ բան ասել մարդու առողջական վիճակի մասին: Դրանք արտացոլում են ոչ միայն ներքին աշխարհը, այլև մեր հիվանդությունները:

Ակնագարուկ
Կարող է ցավ առաջացնել, գրգռել մաշկը, սակայն սովորաբար անցնում է մի քանի օր անց: Եթե 3 ամսվա ընթացքում այն չի անհետանում, ապա կարող է քաղցկեղի հավազադեպ հանդիպող տեսակի լինել, հայտնի որպես ճարպագեղձերի կարցինոմա:

Հոնքերի մազաթափություն

Հոնքերի մազաթափությունը տեղի է ունենում տարբեր պատճառներով: Եթե հոնքերի մազաշատ հատվածը սկսում է անհետանալ, ապա դա կարող է խոսել վահանաձև գեղձի աշխատանքի խախտման մասին:

Լղոզված տեսողություն

Եթե հաճախ եք օգտվում համակարգչից, ապա կարող է ցավ առաջանալ աչքերի մեջ կամ ոչ հստակ տեսողություն: Եթե պատկերը լղոզվում է, ապա դուք դարձել եք համակարգչային տեսողության սինդրոմի կրող: Հետագայում դա կարող է լուրջ դիսկոմֆորտ առաջացնել: Անհրաժեշտ է անհապաղ դիմել բժիշկի, որպեսզի կաթիլներ և վիտամիններ նշանակի:

Կույր հետք

Ոչ մեծ կույր հետքը կարող է խոսել միգրենի մասին: Այն կարող է ուղեկցվել գլխացավով:

Ուռչած աչքեր

Սա կարող է կապված լինել վահանաձև գեղձի խնդիրների հետ:

Դեղին աչքեր

Հայտնի է որպես դեղնախտ: Այն հաճախ առաջանում է նորածինների մոտ ՝ լյարդի թերաճ ֆունկցիայի հետ, սակայն դեղնախտը կարող է առաջանալ նաև մեծահասակների մոտ:

Պղտորված աչքեր

Հայտնի է որպես դեղնախտ: Այն հաճախ առաջանում է նորածինների մոտ ՝ լյարդի թերաճ ֆունկցիայի հետ, սակայն դեղնախտը կարող է առաջանալ նաև մեծահասակների մոտ:

Պղտորված աչքեր

Եթե դուք զգում եք, որ տեսողությունը թուլանում է, անմիջապես դիմեք բժիշկի: Դա կարող է ինսուլտի նշան լինել:



Աղբյուրը ՝ armlur.am

 

 

Загрузка...

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing