Ազերիները որոշեցին ցույց տալ իրենց մկանները. ավելի քան 32 000 զինվոր են տեղադրել սահմանին. Գ. Եղիազարյան

0

«Մեր տարածաշրջանի ողջ սահմանը եփվում է, և ազերիները որոշեցին ցույց տալ իրենց մկանները: 

Մի գուցե առաջին անգամ զորավարժություններին հանեցին 25 000 հեռևակային, ինչը շատ լուրջ թիվ է, եթե չհաշվենք 7000 -անոց դեսանտնիկների և թուրքական էմիսարների առկայությունը Նախիջևանում: Ստացվում է, որ մեր սահմանի վրա  ավելի քան 32 000 զինվոր են տեղադրել»,- ասաց, ԱԱԾ նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը, Հայելի ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, խոսելով  «Զորավարժություններ Ադրբեջանում, ինչպես է արձագանքում արցախի ժողովուրդը, Արցախի նախագահ Բակո Սահակյանի այցը ԱՄՆ, ինչ նշանակություն ունեցավ» թեմայի շուրջ:

Գ. Եղիազարյանը նշեց, թե այս զորավարժություններին ադրբեջանցիները ինչ զինատեսակներ են օգտագործել՝ 250 տանկ, 200 БТР, և այդ կերպ նրանք փորձում են ցույց տալ թե իրենք ինչի են ընդունակ, և մենք պետք է հաշվարկենք թե լայնամասշտաբ հարձակման դեպքում մեզ ինչ է սպասվում:

«Ավելի քան զազրելի են դառնում Ադրբեջանից հնչած այն հայտարարությւոննրը, որ պետք է ամբողջը վերցնեն, այն դեպքում, երբ այդ ամբողջը երբեք նրանցը չի եղել, իսկ Ադրբեջանը 1918թ-ի պետություն է ընդհամենը»,-նշեց Եղիզարյանը:

Վերջինս շտապեց նշել, որ այնուամենայնիվ պետք է լրջագույ հետևություններ անել ստեղծված իրավիճակներից՝ ինչ ենք ուզում, ուր ենք գնում և ինչ ենք սպասում.

« Ապրիլյան քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ մենք պատրաստ չէինք, չտա Աստված, որ հիմա էլ պատրաստ չլինենք:

Միշտ հակված եմ մտածելու, որ ղարաբաղցին միշտ պատրաստ է պատերազմի, էն գլխից տոկուն ու արի են եղել, բայց և այնպես պետք է զգոն լինենք, քանի որ դեպքերը կարծես թե այլ կերպ են զարգանում»,-ասաց Գ. Եղիազարյանը:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache