Ազգային ժողովը պատերազմ հայտարարեց կառավարությանը. Ով սադրեց եռյակին

109

1in.am — Քիչ առաջ ՀՀԿ-ի հրավիրած արտահերթ նիստում ՀՀԿ, ԲՀԿ եւ ՀՅԴ պատգամավորները կողմ քվեարկեցին ԱԺ կանոնակարգ օրենքի նախագծին, որով վերացվում է ԱԺ լուծարման միակ իրավական նորմը: Եթե վարչապետը հրաժարական է տալիս, եւ ԱԺ-ն երկու անգամ վարչապետ չի ընտրում, 14 օր, ԱԺ-ն օրենքի ուժով լուծարվում է: Այս օրինագծով, ժողովրդի կողմից ԱԺ-ն շրջափակելու պարագայում նախատեսվում է, որ նիստը չի կայանում, եւ ԱԺ-ն չի ցրվում:

ՀՀԿ-ՀՅԴ-ԲՀԿ եռյակն այս օրինագիծը հապշտապ մտցրել է օրակարգ եւ քվեարկել ձեռքով, արտահերթ նիստում: Այս եռյակի պատգամավորները չքմեղանում են, թե օրենքը դրա համար չեն ընդունում, մարդկանց հիմարի տեղ դնելով:

Ով սադրեց եռյակին, այն պայմաններում, երբ վարչապետը սկսել էր խորհրդակցություններ արտահերթ ընտրության համար, իսկ ԱԺ ղեկավարությունն էլ հավաստիացրել էր, որ այդ օրենքը չի քվեարկվելու: ՀՀԿ-ն չնայած հավաստիացնում էր, թե չի խախտի պայմանավորվածությունները, սակայն այս քայլով ցույց տվեց, որ հակված է կիրառել սահմանադրական այն ծուղակները, որոնց մասին այսօր ակնարկում էր Արմեն Աշոտյանը, տապալելու համար արտահերթ ընտրությունները եւ նոր կառավարությանը:

Ի՞նչ կատարվեց վերջին պահին, ո՞վ սադրեց եռյակին: Եռյակը փաստացի արագացրեց գործընթացները, եւ «կիսատ» մնացած հեղափոխությունը մտնում է նոր փուլ: Այս երեք կուսակցությունները փորձում են կառավարությունից ինչ որ երաշխիքներ ստանալ նոր ԱԺ-ում հայտնվելու համար, հասկանալով, որ դժվար թե հաղթահարեն 5 տոկոսի շեմը:

Միեւնույն ժամանակ, Նիկոլ Փաշինյանը արտահերթ նիստից առաջ հայտարարել էր, որ եթե այսօր այդ նիստը տեղի ունենա, ուրեմն հակահեղափոխությունը պաշտոնապես սկսվում է: Նա ասել էր, որ բոլոր նրանք, ովքեր կողմ կքվեարկեն այդ նախագծին, ուրեմն պատերազմ են հայտարարում ժողովրդին: Նա նաեւ վերջնագրի ձեւով հայտարարել էր, որ արտահերթ ընտրությունը տեղի կունենա դեկտեմբերին:

Այսպիսով, այս ուժերն իրենց ասոցացրին հակահեղափոխության հետ, եւ արտահերթ գործընթացներն անցնելու են ավելի խոր բաժանման ու դիմակայության պայմաններում:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache