Ազգային ժողովի նիստն է՞լ է Երեւանից դուրս լինելու

0

lragir.am-Երեկ երեկոյան Հրազդան քաղաքի՝ Կոտայքի մարզպետարանին պատկանող հանդիսավոր նիստերի դահլիճում և շենքի դիմաց աժիոտաժ էր։ Շենքի դիմաց Ազգային ժողովի պետհամարանիշներով մեքենաների ներկայությունը բնակիչների ուշադրությունն էր գրավել։

Մարզպետի ու Ազգային ժողովի պաշտոնյաների ղեկավարությամբ բազմաթիվ աշխատակիցներ մեծ քանակությամբ աթոռներ էին տեղափոխում ու դասավորում սրահում։ Տարածքը դիտարկում էին նաև անվտանգության աշխատակիցներ։

Հեռախոսով երկու կադր նկարել հասցրած աշխատակիցը մեզ պատմեց, որ անընդհատ ինչ-որ նիստի մասին էին ցածր խոսում, որ պետք է տեղի ունենա մոտ օրերս։

Հետաքրքիր է, որ երեկ ՀՀԿ խորհրդի նիստը, որի ժամանակ վարչապետի թեկնածու պաշտոնապես առաջադրվեց Սերժ Սարգսյանը, տեղի ունեցավ Կոտայքի մարզի մեկ այլ քաղաքում՝ Ծաղկաձորում, մինչ ընդդիմադիրները պլանավորում էին արգելափակել ՀՀԿ-ի շենքը:

Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին ԱԺ նիստում նախատեսված է վարչապետի թեկնածության քվեարկությունը: Ընդդիմադիրները մտադիր են շրջափակել ԱԺ շենքը:

 



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache