Լրահոս

Ազգային ժողովի պատգամավորը շրջում է ռուսական համարանիշներով կապույտ գույնի Rolls-Royce-ով

 

1074ffe71b12cdb129cf3090b7a0bed6

Shamshyan.com — Երբ տարիներ առաջ Վերջին զանգի տոնակատարությունների ժամանակ Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանը հանդիպել էր շրջանավարտների հետ, նրանք հարց էին ուղղել ԱԺ պատգամավորին, թե ինչպիսի աշակերտ է եղել և որ գրողների ստեղծագործություններն են իրեն ամենից շատ հարազատ: ԱԺ պատգամավորը պատասխանել էր, որ դպրոցում եղել է լավ և ժիր սովորող և ինքն ավելի շատ սիրել է Սևակ: Ասում են անգամ՝ նա երեխաների համար մի քանի տողով արտասանել է Մեծն Սևակի «Կապույտի վրա չեն նստում ճանճեր»: Այս օրերին ԱԺ պատգամավորը շրջում է կապույտ գույնի Rolls-Royce մակնիշի ռուսական համարանիշներով ավտոմեքենայով: Հետաքրքիր է, եթե պատգամավորը խախտի ճանապարհային երթևեկության կանոնները և անգամ նրա ավտոմեքենան նկարի արագաչափը, Ճանապարահային ոստիկանությունը ինչպե՞ս է վարչական պատասխանատվության ենթարկելու պատգամավորին, եթե համարանիշները հաշվառված չեն իր անվամբ: Այսօր՝ հունիսի 28-ին, ԱԺ պատգամավորը նիստերին մասնակցելու համար եկել էր Rolls-Royce-ով. երևի մտածել է, որ քննարկվելու է Ռուսաստանի համար շատ կարևոր խնդիր ու «որոշել է», որ ռուսական համարանիշներով այցելելով Ագզային ժողով՝ իր հավատարմությունն է տալիս «մեծն Ռուսիային»:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...