Լրահոս

Ազգուտակով` պաշտոնյա. նոր շարք

 

ga

«Հրապարակը» սկսում է նոր շարք, որի շրջանակներում անդրադառնալու ենք պաշտոնյանների ընտանիքներին, ներկայացնելու ենք, թե որ ընտանիքներն են այսօր Հայաստանում պաշտոններ զբաղեցնում, որոշումներ կայացնում։ Կյանքը ցույց է տալիս, որ եթե ընտանիքից մեկը գալիս է իշխանության, հերթով իր հետ բերում է նաեւ մյուս հարազատներին։ Իսկ եթե այդ մարդը վաղուց է պաշտոնավարում, ստացվում է, որ կլանը տարբեր ոլորտներում մի շարք բարձր պաշտոններ է զբաղեցնում, հարստանում, արմատավորվում։ Մեր նպատակն է հանրությանը ներկայացնել, թե ովքեր, որտեղ, ինչ ազգակցական կապեր ունեն, քանի որ դա արդեն որակ ու քանակ է կազմում մեր երկրում։ Այսպես, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի կինը` Ժաննա Աղաբաբյանը պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի քույրն է։ Աժ նախագահի զավակները եւս բարձր պաշտոններ են զբաղեցնում: Արման Սահակյանը պետական գույքի կառավարման վարչության պետն է, Տիգրան Սահակյանը առողջապահության նախարարի տեղակալն է: Արման Սահակյանի կինը՝ Սեդա Հակոբյանը Աջափնյակ համայնքի թիվ 156 մանկապարտեզի վարիչն է, իսկ Տիգրան Սահակյանի կինը ակնաբույժ է, աշխատում է Մալայանի անվան ակնաբուժական կլինիկայում։ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի ամուսինը` Դավիթ Բեգլարյանը Կառավարության գործերի կառավարիչն է: Վերջերս մամուլը գրել էր, որ Նաղդալյանի որդին` Հրանտ Աբաջյանը, թեեւ այս ընթացքում ուսանում է Չինաստանում, պարզվում է նաև հասցնում է խորհուրդներ տալ ՀՀ Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանին, մայրը խնդրել է նախարարին որդուն նշանակել խորհրդական: ԱԺ մյուս փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի կինը Լիլիթ Դավթյանը ղեկավարում է Henaran.am կայքն ու համանուն մամուլի ակումբը: Այս ընտանիքից պետական պաշտոն է զբաղեցնում նաեւ եղբայրը՝ Վանաձորի ոստիկանապետ Էրիկ Շարմազանովը: Հ. Գ. Ուրախ կլինենք, եթե ընթերցողները լրացնեն մեր տեղեկությունները պաշտոնյաների ընտանիքների մասին: Հնարավոր է՝ նրանց պաշտոնյա հարազատներից ոմանց մասին մենք բավարար տեղեկություններ չունենանք:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

Kara

Kara