Լրահոս

ԱԺ ընտրություններից հետո պատերազմ կհրահրե՞ն

 

Նախօրեին Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն և Էլմար Մամեդյարովը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորումը: Ռուսաստանը շարունակելու է արցախյան հակամարտության կարգավորման այնպիսի ուղիներ փնտրել, որոնք ընդունելի կլինեն ինչպես Բաքվի, այնպես էլ Երևանի համար, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ բանակցություններից հետո:

«Ռուսաստանի Դաշնությանը կշարունակի աշխատանքները ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ, ինչպես Բաքվի և Երևանի հետ երկկողմ հարաբերությունների շրջանակում, այնպես էլ եռակողմ հանդիպումներում և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի դերում»,-ասել է Լավրովը:

Լավրովի կարծիքով՝ արցախյան հակամարտությունը կարգավորման ենթակա է, սակայն առկա են երկու-երեք առանցքային հարցեր, որոնց շուրջ կողմերը համաձայնության չեն գալիս:

Թե որոնք են այդ` երկու-երեք առանցքային հարցերը, բնականաբար, Լավրովը չի մանրամասնցել` չցանականալով պարզություն մտցնել «Լավրովի պլանի» առանձնահատկություններում:

Իսկ ահա, Մամեդյարովն իր հերթին նշել է, որ Ռուսաստանը լուրջ ջանքեր է գործադրում հակամարտության կարգավորման համար. «Ռուսաստանը շատ լուրջ ջանքեր է գործադրում կարգավորման համար, այսօր մենք մանրամասն քննարկել ենք դրանք: Այդ ջանքերին ականջալուր են և՛ Ադրբեջանում, և՛ Հայաստանում, որոշակի հեռանկարներ կան»:

Ադրբեջանը, դարձյալ «հույս է դրել» ռուսական կողմի «աջակցության» վրա: Մի կողմից հայտարարում են, որ ռուսական կողմը ջանքեր է գործադրում և հենց այդ ջանքերն են կարևոր, մյուս կողմից` Բաքուն այդ` իրենց համար ձեռնտու առաջարկների ընդունման տապալումը գցում է հայկական կողմի վրա:

Ռուսաստանի Դիվանագիտական ակադեմիայում ունեցած իր ելույթում Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարել է, որ Հայաստանի հետ բանակցություններն այս պահին կասեցված են: «Մենք առաջարկել են շարունակել առարկայական բանակցությունները, սակայն հայկական կողմը չգնաց այդ քայլին», – ադրբեջանական ԱՊԱ գործակալության փոխանցմամբ հայտարարել է Մամեդյարովը՝ շարունակելով․ – «Ապրիլի 2-ին Հայաստանում խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն: Մենք նաև առաջարկել ենք բանակցությունները շարունակել այդ ամսաթվից հետո»:

Փաստորեն, ապրիլին Հայաստանի խորհրդարանական ընտրություններից հետո, Ադրբեջանը ակնարկում է, որ կամ Ռուսաստանի ու Ադրբեջանի պահանջով ԼՂ խնդրի «կարգավորման» իրենց տարբերակը պետք է ընդունվի, կամ…

Ի՞նչ, պատերա՞զմ կհրահրեն…

Բաքուն ու Մոսկվան, այսպիսով, հասկացնել են տալիս, որ Հայաստանի խորհրդարանական ընտրություններից հետո վճռորոշ փուլ է լինելու:

Ի դեպ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այս շաբաթ կայցելեն Ադրբեջան: Այս մասին հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ռուսաստանի համանախագահ Իգոր Պոպովը: Այցի շրջանակում նախատեսվում են համանախագահների հանդիպումներն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Պոպովը հայտնել է նաև, որ Հայաստան այցը նախատեսվում է այլ անգամ:

Այսինքն, ստացվում է, որ համանախագահներն այս փուլում ճշգրտում են ինչ-որ հարցեր են Ադրբեջանից:

Նախատեսվում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մարտի 11-ին կայցելեն Ադրբեջան:



Загрузка...

Հեղինակի մասին

hing.am

hing.am