ԱԺ–ից հետ կվերցնեն նախագահի երդման արարողության համար գնված գորգը

120

Կառավարության վաղվա նիստի օրակարգում բավական ուշագրավ մի հարց կա։ Գործադիրը մտադիր է ԱԺ–ի թանկարժեք գորգը հետ վերցնել ու փոխանցել ՄՀՀ–ին։

2018թ.–ի ապրիլի 9-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողության համար ԱԺ–ը շուրջ 5 մլն արժողությամբ 600 քմ–անոց ուղեգորգ էր գնել։

Այս ուղեգորգը տեղափոխվել էր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, որտեղ և կայացել էր նախագահի երդմնակալության արարողությունը։

Թե ուր էր մնացել հետո այս թանկարժեք ուղեգորգը, թերևս հաջորդած հեղափոխության օրերին բոլորը մոռացել էին։ Բայց, ահա, պարզվում է, կառավարությունը չի մոռացել, և վաղվա նիստում մտադիր է վերջակետ դնել այս պատմությանը։

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում պարզել են, որ ուղեգորգի գրեթե կեսը` 306 քառ. մետրը, արարողությունից հետո տեղափոխել են Ազգային ժողով, իսկ 294 քառ. մետրը մնացել է ՄՀՀ–ում, քանի որ դրա անվնաս ապամոնտաժումն ու տեղափոխումն անհնար է եղել։

Այժմ կառավարությունը մտադիր է Ազգային ժողով տեղափոխված հատվածը հետ բերել ու անհատույց սեփականության իրավունքով հանձնել «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր»:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache