ԱԺ «Ծառուկյան դաշինք» խմբակցությունն ամբողջապես ԱԺ-ում մնալու որոշում է կայացրել, այդ պատճառով Կառավարությունում քաղաքական թիմի անդամները չեն. Մ. Մելքումյան

199

hayeli.am — «Ծառուկյան» դաշինքը խորհրդարանում մնալու քաղաքական որոշում է կայացրել, այդ պատճառով դաշինքի պատգամավորներից ոչ ոք Կառավարության նոր կազմի անդամ չէ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ծառուկյան» դաշինքից ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը:

«Այս ընթացքում տարբեր կարծիքներ են հնչում, տեղեկություններ են տարածվում, թե ինչպես է ձևավորվել Կառավարության կազմը, և ինչու «Ծառուկյան» դաշինքը ներկայացուցիչներ չունի: Ասեմ հետևյալը՝ եթե ուշադրություն ենք դարձնում, ապա Կառավարության կազմում «Ծառուկյան» դաշինքի քաղաքական թիմից ընդգրկված չեն, քանի որ այս փուլում մենք որոշել ենք մնալ խորհրդարանում, այդ թվում՝ նաև ես»,- ասաց Մելքումյանը:

«Մոտ ժամանակներս սպասվելու են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, և մենք խորհրդարանում բազմաթիվ անելիքներ ունենք: Ովքեր Կառավարությունում ներկայացված են, նրանք պրոֆեսիոնալներ են, բայց քաղաքական թիմից չեն, քաղաքական թիմն անելիք ունի խորհրդարանում»,-ասաց Մելքումյանը՝ հավելելով, որ իրենք խորհրդարանում լրջագույն անելիքներ ունեն, իսկ Կառավարությունը հաշվետու է խորհրդարանին:

Նշենք, որ նոր կառավարությունում ԲՀԿ-ն ունի չորս նախարար՝ Արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը, Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը և Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանը:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache