Լրահոս

ԱԺ-ում քննարկվում է ԿԸՀ նախագահի ընտրության հարցը

 

6594564156c2ab060402d3d8c7902151

Nyut.am  —Ազգային ժողովը քննարկում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը: Հարցի քննարկումը սկսելուց առաջ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտնեց, որ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրվել է Տիգրան Մուկուչյանի թեկնածությունը:

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը հայտնեց, որ 2015թ. սահմանադրական փոփոխություններով արդեն Կենտրոնական հանձնաժողովի նախագահին և անդամներին նշանակելու է Ազգային ժողովը: «Մենք ունենք 7 թեկնածուներ, որոնցից մեկը պետք է լինի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը: Այժմ մենք քննարկում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Տիգրան Մուկուչյանին ընտրելու հարցը: Հանձնաժողովում բավականին բովանդակային քննարկումների արդյունքում մենք եկել ենք այդպիսի որոշման»,-նշեց Սահակյանը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի թեկնածու Տիգրան Մուկուչյանը իր ելույթում ընդգծեց, որ ԿԸՀ-ն ձևավորվում է ընտրական գործընթացների առումով բավականին բարդ ժամանակահատվածում: «Նախ ընդունվել է նոր Ընտրական օրենսգիրքը, որը պարունակում է նոր իրավական կարգավորումներ, ընտրական գործընթացի կազմակերպման առումով որդեգրվել են նոր մոտեցումներ: Բավական է նշել, որ նոր Ընտրական օրենսգրքի ընդունումը ենթադրում է շուրջ 5 տասնյակ նոր որոշումների ընդունում՝ իրավահարաբերությունների ամբողջական կարգավորում իրականացնելու համար: Այդ որոշումների մի մասն արդեն ընդունվել է, մյուս մասը պետք է ընդունվի հնարավորինս կարճ ժամկետներում, որպեսզի ընտրական գործընթացի մասնակիցները բավարար ժամանակ ունենան նոր կարգերին ծանոթանալու համար»,- ասաց Մուկուչյանը:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

Kara

Kara