Բ. Սահակյանն ու Ն. Փաշինյանը քննարկել են սահմաններում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր

23

Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 26-ին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունում քննարկել են պաշտպանության բանակի մարտունակության հետևողական բարձրացման, Արցախի և Հայաստանի ռազմական փոխգործակցության և սահմաններում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր:

Այս մասին հայտնում են Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, ԱՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը:

Լևոն Մնացականյանը ներկայացրել է արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող օպերատիվ-մարտավարական իրադրությունն ու բանակաշինության ոլորտում իրականացվող գործընթացների համալիրը:




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache