Լրահոս

Բաբայանը բացահայտեց ՌԴ-ի` Ադրբեջանին ու Հայաստանին զենք վաճառելու «գաղտնիքը»

 

samvelBabayan

7or.am-ը գրում է. Հայաստան վերադառնալուց հետո ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանն իր առաջին հարցազրույցը տվեց: «7or.am»-ին տված հարցազրույցում Բաբայանն, ի թիվս այլ հարցերի, անդրադարձավ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին ու Հայաստանին զենք վաճառելու «գաղտնիքին»: Բաբայանը նշեց, որ Հայաստանը՝ որպես ՀԱՊԿ անդամ, ուներ հնարավորություն շատ ավելի մատչելի գներով ձեռք բերել զենք Ռուսաստանից, նշեց նաև, որ պատերազմի տարիներին ՌԴ-ն զենք էր վաճառում թե՛ մեզ, թե՛ մեր թշնամուն, սակայն մենք հաղթեցինք: Հետաքրքիր էր նաև Բաբայանի այն դիտարկումը, որ եթե 90-ականների պատերազմից հետո Ադրբեջանն էր բողոքում, որ ռուսները զենք էին վաճառում մեզ, հիմա մենք ենք հայտնվել նույն վիճակում:

Սամվել Բաբայանը նաև նշեց, որ շուտով այլ ֆորմատով ավելի մանրամասն կանդրադառնա ապրիլյան պատերազմին, նրա հետևանքներին ու մեր անելիքներին: Այնուամենայնիվ, արդեն հիմա կարելի է ասել, որ նա հաստատեց այն, ինչն օդի մեջ կախված է. մենք ունեինք հնարավորություն ավելի մատչելի գներով ձեռք բերել զենք, սակայն իշխանությունների նպատակն այլ էր։

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing