ԲԱԲԼՈՅԱՆԸ ԳՆՈՒՄ Է ՆԻԿՈԼԵՆՑ ՄՈՏ
Երևան վերադարձած ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն այս պահին «Զվարթնոց» օդանավակայանից ուղևորվում է հանդիպելու ՀՀ ԱԺ պատգամավորներ Սասուն Միքայելյանի, Արարատ Միրզոյանի եւ Նիկոլ Փաշինյանի հետ: Արա Բաբլոյանը նպատակ ունի խնդրել ու հորդորել իր գործընկերներին, որպեսզի տեղի ունենան իրական բանակցություններ` իրական բանակցային օրակարգով, բանակցություններ վարելու բնականոն միջավայրում:
Այս մասին հայտնել է Ազգային Ժողովի խոսնակ Արսեն Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում։
