Լրահոս

Բացահայտում. Ինչպես է հայաստանցին միացել «Իսլամական պետություն» խմբավորմանը

 

ISIS

politik.am – Օրերս Politik.am-ը տեղեկացրել էր, որ Թուրքիայի հարավում՝ Սիրիային սահմանակից Հաթայ գավառում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամ է ձերբակալվել, ով ծնունդով Հայաստանից է, հայտնում է թուրքական Hurriet պարբերականը։ Հրապարակման համաձայն, ձերբակալվածի անունը Արտյոմ Ալոյան է, նա ծնվել է Հայաստանում, ունի Ֆրանսիայի քաղաքացիություն։ Ձերբակալությունից հետո պարզվել է, որ Ալոյանն ազատ տիրապետում է ռուսերենին, արաբերենին, հայերենին, քրդերենին, անգլերենին, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը։

Politik.am-ի Արտյոմ Ալոյանը ծննունդով Արմավիրի մարզից է: Երիտասարդի ընտանիքը ամեն կերպ փորձել է հետ պահել իրենց տղային, սակայն նրանց չի հաջողվել դա: Արտյոմ Ալոյանը երկու տարի առաջ Ֆրանսիայում ընկել է ինչ որ իսլամական քարոզչի ազդեցության տակ, որից հետո հայտարարել է, որ պետք է միանա իսլամական իր գաղափարակից եղբայրերին ու մասնակցի ջիհադին:

Մենք փորձեցինք մանրամասն տեղեկություններ ճշտել երիտասարդի կյանքից: Արտյոմ Ալոյանի ազգականներից մեկը ով ապրում է Ֆրանսիայում Politik.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ ԻՊ-ին միացած տղան 27 տարեկան է և ունի երկու երեխա.«Տղայի իրական ազգանունը Ամոյան է, իսկ Ալոյան իր մոր ազգանունն է, որը վերցրել է, որպեսզի փախստականի կարգավիճակ ստանա: Սուտ են այն տեղեկությունները, որ իր եղբայրն էլ է միացել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը: Դա ստոր սուտ է: Տղան առողջական խնդիրներ ունի և նրան անգամ 10 տարեկան երեխան կարող է մոլորեցնել: Նա երկու տարի առաջ կապ է հաստատել Ֆրանսիայում բնակվող արաբների հետ, որոնց թղթախաղով մեծ գումարներ է պարտվել: Նրան համոզել են, որ պարտքերը կարող է նման կերպ փակել»,-ասաց մեր զրուցակիցը` ավելացնելով, որ Հայաստանի ԱԱԾ-ն դեռևս մեկ տարի առաջ է տեղեկացված եղել Արտյոմի քայլերի մասին.«Մեկ տարի առաջ նրա եղբայրը եկել էր Հայաստան: Նրան օդանավակայանից ԱԱԾ աշխատակիցները չէին թողնել մտնել երկիր և բացատարել էին, որ իր եղբայրը կապ ունի իսլամական ահաբեկչական խմբավորման հետ»,-ասաց մեր զրուցակիցը:

Ի դեպ այս օրերին Արտյոմ Ալոյանի (Ամոյանի) ընտանիքի անդամները գտնվել են Հայաստանում, սակայն լսելով կատարվածի մասին արագ վերադարձել են Ֆրանսիա:



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing