good-banner
Լրահոս

Բացահայտվեց ռուս-ադրբեջանական գործարքն` ընդդեմ Ղարաբաղի

 

bezymyannyj

hayeli.am —  Անսպասելի ուշագրավ հայտարարություններով է նախօրեին հանդես եկել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նա նախ նշել է, որ Ռուսաստանը ակտուալ է համարում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում զինված միջադեպերի հետաքննության մեխանիզմի հարցը: Այս մասին այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Մարիա Զախարովան՝ պատասխանելով մեխանիզմի մասին ՏԱՍՍ գործակալության լրագրողի հարցին: Ըստ էության, սա վերջին ամիսներին Մոսկվայի կողմից առաջին արձագանքն է միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ:

Մոսկվան հետևողականորեն չէր անդրադառնում այս հարցին, այն, կարծես, թողել էր Բաքվին, իսկ Ադրբեջանի իշխանությունները շարունակ նշում էին, որ դեմ են այդ մեխանիզմների ստեղծմանը:

Եվ ահա, երեկ Ռուսաստանի ԱԳ ներկայացուցիչը նշել է, որ Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպմանը մեխանիզմի ստեղծման շուրջ համաձայնություն չի ձեռք բերվել ադրբեջանական կողմի պատճառով:

«Զինված միջադեպերի հետաքննության մեխանիզմի գաղափարի հեղինակը Ռուսաստանի Դաշնությունն է: Ռուսական կողմը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում զինված միջադեպերի հետաքննության նախաձեռնությամբ հանդես է եկել դեռ 2011 թվականին՝ Սոչիում տեղի ունեցած եռակողմ հանդիպմանը: Այնուհետև, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի կողմից պատրաստվել է համապատասխան մեխանիզմի նախագիծը, որն այնուհետև մշակվել է նաև ԵԱՀԿ փորձագետների կողմից», – պատմել է Զախարովան՝ շարունակելով․ – «Վիեննայում կայացած գագաթնաժողովում պայմանավորվածություն է ձեռք բերվել հնարավորինս սեղմ ժամկետներում ավարտին հասցնել այդ աշխատանքը, սակայն հունիսին Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպմանը՝ որին մասնակցում էին Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի նախագահները, այդ հարցով փոխհամաձայնություն, ցավոք սրտի, չկայացավ: Ադրբեջանական կողմը պնդում էր, որ միջադեպերի հետաքննության կարիք չկա, քանի որ հակամարտության գոտում իրավիճակը այդ պահի դրությամբ կայուն էր: Արդյունքում՝ մեխանիզմի ստեղծման թեման չի արտահայտվել Սանկտ Պետերբուրգի հանդիպման արդյունքում հրապարակված նախագահների հայտարարությունում: Միևնույն ժամանակ, մեր կարծիքով, մեխանիզմի հարցը ակտուալ է մնում»:

Առաջին հարցը, որ ծագում է, այն է, թե ինչպե՞ս ստացվեց, որ վերջապես Մոսկվան որոշեց խոսել  շփման գծում հետաքննության մեխանիզմների ներդրման մասին, այն էլ` արձանագրել, որ Ադրբեջանն հրաժարվել է դրանից:

Առաջին հայացքից` հայանպաստ հայտարարություն է թվում: Բայց միայն առաջին հայացքից, իրականում բոլորն էլ գիտեն, որ Բաքուն է մերժում այդ մեխանիզմների ներդրմանը ու Զախարովայի «բացահայտման» մեջ նորություն չկա:

Եթե ուշադիր լինենք` ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն արձանագրում է, որ Վիեննայի գագաթնաժողովում համաձայնություն է ձեռք բերվել սեղմ ժամկետներում ավարտել այդ աշխատանքը, սակայն հունիսին  Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահները Սանկտ Պետերբուրգի հանդիպմանը այդ հարցի շուրջ կոնսեսնուս ձեռք չի բերվել:

Այսինքն, հենց Պուտինի հովանու ներքո անցկացված հանդիպմանն է ադրբեջանական կողմը պնդել, որ զինված միջադեպերի հետաքննության որևէ անհրաժեշտություն չկա, իբր հիմնվելով նրա վրա, որ`«այդ պահին հակամարտության գոտում իրավիճակը մնում էր կայուն»:

Իսկ արդյունքում, փաստորեն, մեխանիզմների ներդրման պահանջը չի արտացոլվել այդ հանդիպման ամփոփման վերաբերյալ հայտարարության մեջ:

Այլ կերպ ասած, պաշտոնական Մոսկվայի օգնությամբ, հայկական կողմի համար այդ հույժ կարևոր հարցը Սանկտ Պետերբուրգի հանդիպման արդյունքում «ջրվել» է: Չէ՞ որ Մոսկվան կարող էր պնդել, որ այդ մասին նախագահների հայտարարության մեջ պետք է ամրագրվի և դա խիստ կարևոր պահանջ է` ապրիլյան քառօրյա պատերազմից հետո և այն հայկական կողմի համար մեծ կարևորություն ունի:

Ի՞նչ է ստացվում ուրեմն… Մոսկվան, այսօր Զախարովայի օգնությամբ, բացահայտում է ռուս-ադրբեջանական գործարքն` ընդդեմ հայկական կողմի: Սանկտ Պետերբուրգում, փաստորեն, Ալիևն ունեցել է Ռուսաստանի «դաբրոն» զինված միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման առաջարկների թեման փակելու:

Այսօր էլ, հասունացել է ժամը պաշտոնապես դա ֆիքսելու: Փաստորեն, Զախարովան նաև ստանձնել է Ադրբեջանին կրկնելու «պաշտոնը»: Նա ընդամենը պաշտոնապես արձանագրել է, որ այդ թեման փակված է, նպատակ ունենալով հասկացնել տալ, թե` «վերջ տվեք այդ թեման քննարկել, մենք այն փակել ենք դեռ Սանկտ Պետերբուրգի հանդիպման ընթացքում»:

Загрузка...

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

newhing

newhing