Լրահոս

Բացահայտվել է հրազենով կատարված աղմկահարույց սպանության փորձը

 

Այսօր` մայիսի 6-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի աշխատակիցների կողմից ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս` Նոր Նորքի ոստիկանապետ Արմեն Վաթյանի գլխավորությամբ ոստիկանության Երևան քաղաքի վարչության, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի 6-րդ գլխավոր վարչության և նույն վարչության հատուկ նշանակության վարչության, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, ինչպես նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության հատուկ գնդի (կարմիր բերետներ) աշխատակիցները այսօր ժամը 17:50-ի սահմաններում Մուրացան և Ռոստովյան փողոցների խաչմերուկից ոստիկանության Նոր Նորքի բաժին հրազենով սպանության փորձ կատարելու կասկածանքով բերման են ենթարկել Երևան քաղաքի Ռոստովյան փողոցի 4ա տան բնակիչ, 29-ամյա Ալեքսանդր Աբովյանին, մականունը` «Սաշ», Երևան քաղաքի Կասյան փողոցի 12 շենքի բնակիչ, 23-ամյա Ռուբեն Նազարյանին, Երևան քաղաքի Դավիթաշեն 1-ին թաղամասի 37 շենքի բնակիչ, 25-ամյա Դավիթ Գասպարյանին, Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցի 27/4 շենքի բնակիչ, 31-ամյա Մարիամ Հարությունյանին և Երևան քաղաքի Խորենացու փողոցի բնակիչ, 30-ամյա Արես Ավագյանին:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing