Լրահոս

Թշնամին չի հասցնի օդ բարձրացնել իր ուղղաթիռներն ու ինքնաթիռները: Բացառիկ կադրեր հայկական «Սմերչից»

 
«Սմերչի» առաջին զարկերը Արցախից ու Հայաստանից.  թշնամին չի հասցնի օդ բարձրացնել իր ինքնաթիռները և ուղղաթիռները,   զրահատեխնիկան կայրվի ճանապարհին
ՀՀ պաշտպանության նախարարությունը «Youtube»-ում հրապարակել է «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի մարտական տեղակայումը և հրթիռների արձակումը պատկերող տեսանյութ: Տեսանյութում նշված է, որ դրանք «Սմերչ»-ի առաջին հայկական համազարկերն են, այլ կերպ ասած, Հայաստանի կամ Արցախի տարածքից այդ ահեղ համակարգի հրթիռներն առաջին անգամ են արձակվում:
«Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգը նախատեսված է հակառակորդի կենդանի ուժի, հրամանատարական կետերի, կապի հանգույցների, ինչպես նաև լայն առումով տեխնիկայի և այլ թիրախների խոցման համար։ Եթե «Սմերչը» ժամանակին գործի դրվի, թշնամին չի հասցնի օդ բարձրացնել իր ինքնաթիռները և ուղղաթիռները, կախված կիրառվող մարտագլխիկից, զրահատեխնիկան կայրվի ճանապարհին:

Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing