Բացառվում է, որ ՀՀԿ-ից որևէ մեկն իր ձայնը տա Փաշինյանին. ՀՀԿ պատգամավոր

1

Հայաստանի իշխող կուսակցության ազդեցիկ անդամներից մեկը բացառում է, որ Նիկոլ Փաշինյանը գոնե մեկ հանրապետականի ձայն ստանա։

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի — Sputnik. Բացառվում է, որ ՀՀԿ խմբակցությունից որևէ մի պատգամավոր քվեարկի Նիկոլ Փաշինյանի օգտին։ Այս մասին ԱԺ-ում լրագրողներին հայտնեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, պետաիրավական հարցերով ենթահանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը։

Խորհրդարանը մայիսի 1-ին պետք է նոր վարչապետ ընտրի։ Նրա համոզմամբ` ՀՀԿ-ն միասնական ճակատով է քվեարկելու։

«Համոզված եմ, որ ՀՀԿ խմբակցության` կուսակցության մեջ մտնող կամ չմտնող բոլոր անդամները հավատարիմ կմնան իրենց սկզբունքներին։ Մենք կքվեարկենք այն թեկնածուի օգտին, որին միասնաբար կառաջարկի խմբակցությունը», — ասաց Կոստանյանը։

Թեկնածուի անունը նա դեռ չի ասել, սակայն բացառել է ցանկացած հնարավորություն, որ խմբակցությունից որևէ մեկը քվեարկի Փաշինյանի օգտին։

Հիշեցնենք, որ հանրապետության վարչապետին ընտրում է խորհրդարանը ձայների մեծամասնությամբ։ ՀՀԿ խմբակցությունը 105-ից 58 քվե ունի, ինչը թույլ էտալիս նրան առանց որէև այլ քաղաքական ուժի հետ չհամագործակցելու իր թեկնածուի համար ապահովել վարչապետի պաշտոնը։



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache