Լրահոս

Բացվում են սեպտեմբերի 3-ի «գաղտնիքները»

 

arm146799638359

lragir.am – Հայաստաննի էկոնոմիկայի նախարարը հայտարարում է, որ Եվրասիական միությանն անդամակցումից հետո գործարարների համար առաջացել են բազմաթիվ խնդիրներ, կապված նորմատիվների հետ, կապված ԵՏՄ անդամ այլ երկրների շուկաներում գործունեության հետ: Գործարարները այդ խնդիրների մասին բարձրաձայնում են վաղուց: Երեւանում տեղի ունեցած ԵՏՄ տնտեսական հանձնաժողովի ինչ որ մի միջոցառման մասնակից հանձնաժողովի կիրգիզ, թե ղազախ անդամներից մեկն էլ հայտարարում է, որ խնդիրներն իհարկե շատ են եւ դրանց մոտալուտ լուծում սպասել պետք չէ:
Ազնիվ է իհարկե կոլեկտիվի անդամը, ի տարբերություն Հայաստանի իշխանության, որը այժմ էլ փորձում է հանրությանը հավաստիացնել, թե առանց ԵՏՄ-ի լինելու էր ավելի վատ:
Ոչ մի կասկած չկա իհարկե, որ ավելի վատ լինել կարող էր: Հայաստանի ներկայիս իշխող համակարգն իր բնույթով ի զորու է ապահովել միայն վատի «դրական» դինամիկա: Խնդիրը սակայն այն, որ չի կարող լինել անիքնիշխանությունից ավելի վատ, անազատությունից ավելի վատ: Եթե պետական իշխանությունը չի կարողանում կայացնել ինքնուրույն որոշումներ, պետության շահից բխող, պետական շահի տրամաբանությունից ելնող, ապա չի կարող լինել դրանից ավելի վատ:
Կասկած չկա, որ խնդիրները որեւէ ինտեգրացիոն գործընթացի անբաժանելի մասն են: Որեւէ նոր միավորման համար անխուսափելի են խնդիրները: Բայց, այդ դեպքում դրանց առկայությունն է որոշում ինտերգացիայի մակարդակը: Չեն անդամակցում, հետո սկսում լուծել խնդիրները, առավել եւս, որ դրանք խոշոր հաշվով լինելու են անլուծելի, որովհետեւ ԵՏՄ կոչված նախագծի իմաստը քաղաքականությունն է, աշխարհաքաղաքականությունը, կայսերական կարոտաբաղձությունը:
Խնդիրները լուծում են եւ ըստ դրանց լուծման են սահմանում ինտեգրացիայի հետագա աստիճանը:
Ինչ էր դրա փոխարեն սպասում Հայաստանին: Հայաստանին սպասում էր Եվրամիության հետ տնտեսա-քաղաքական ասոցացում, որը Հայաստանի գործարար աշխարհին տալու էր նոր հնարավորություն, նոր գործիքներ, նոր մոդելներ, միաժամանակ նոր հնարավորություններ ընձեռելով նաեւ Հայաստանի հասարակական-քաղաքական սեգմենտին:
Եվրամիությունը հայտարարում էր, որ Հայաստանն այդ կարգավիճակում կարող է նաեւ շարունակել ազատ առեւտրային հարաբերությունը հետխորհրդային տարածության հետ: Ընդ որում, եթե Հայաստանը հետագայում պարզեր, որ Եվրասիական միություն կոչվածը իսկապես կարող է նպաստել տնտեսական զարգացմանն ու անվտանգությանը՝ հիպոթետիկ, ենթադրաբար, ապա Եվրամիության հետ Ասոցացիան կարող էր շատ ավելի հեշտ դադարեցնել եւ անդամակցել ԵՏՄ-ին, քան հակառակը: Որովհետեւ Եվրամիությունը կայսերական մորմոք չէ, այլ ժողովրդավարական համակեցության միջավայր, որտեղ ոչ մեկին բռնությամբ չի պահում ոչ ոք, ոչ մեկին չեն բռնակցում շանտաժով: Հակառակը, դնում են անդամակցության բարձր չափանիշներ, որոնք բերում են գոնե որակական նվազագույնի:
Այլ կերպ ասած, Եվրամիությունը Հայաստանին պարզապես ասում էր՝ ահա իրական տնտեսական հեռանկար, օգտվեք դրանից, գործակցեք, ձեզ ոչ ոք չի կաշկանդում ձեր եվրասիական ուղղությամբ աշխատելուց, եւ եթե տեսնեք, որ ձեր պետական շահի համար առաջարկվում է ավելի կայուն եւ հեռանկարային նախագիծ, ապա գնացեք՝ եթե կամենաք:
Դա էր նաեւ խնդրի սկզբունքային տարբերությունը, որը փորձ էր արվում չեզոքացնել նաեւ նենգափոխմամբ, թե չկա տարբերություն՝ Հայաստանը Եվրամիությանը ենթարկեցնել, թե Եվրասիական միությանը:
Ի տարբերություն ԵՏՄ-ի, Եվրամիության պարագայում Հայաստանի հանդեպ ոչ թե պահանջ է, այլ առաջարկ՝ համակեցության ընդհանուր կանոնների, զարգացման ընդհանրությունների, շահերի համադրման միջոցով գործընկերության առաջարկ:
Սակայն, Հայաստանի որոշումն առաջնորդվում էր ոչ թե պետական շահով, այլ Հայաստանում իշխանության համար պայքարով: Պետական հեռանկարները չէին հետաքրքրում թե իշխանությանը, թե չիշխանությանը, որոնք միմյանց հետ թեժ պայքարի մեջ էին մտել Ռուսաստանին հայտնվող կայսերական հպատակության համոզչականության հարցում:
Հայաստանի հեռանկարների ժամանակը, Հայաստանի շահի ու անվտանգության հավեսը ոչ ոք չուներ, «20-30 մարգինալներից» բացի:



Загрузка...

Հեղինակի մասին

hing.am

hing.am