Բաղրամյան 26-ից փաստաթղթեր են տեղափոխվել ֆինանսների նախարարություն. ի՞նչ են փորձել թաքցնել

121

armlur.am — Երբ Սերժ Սարգսյանը ընտրվեց ՀՀ վարչապետ, սկսվեց Բաղրամյան 26-ից փաստաթղթերի տեղափոխման գործընթացը: ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը Բաղրամյան 26-ից համապատասխան փաստաթղթերը, օրենսդրությամբ սահմանված կարգով, պահպանման էր հանձնել Հայաստանի ազգային արխիվին:

Սակայն «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ մայիսի 5-ին ՀՀ ֆինանսների նախարարության շենք են տեղափոխվել մի շարք փաստաթղթեր հենց Բաղրամյան 26-ից: Չի բացառվում, որ Սերժ Սարգսյանը ոչ վտանգավոր փաստաթղթերը տեղափոխել է տվել Հայաստանի ազգային արխիվ, իսկ ահա մի մասն էլ անվտանգության նկատառումներից ելնելով` տեղափոխել է տվել ՀՀ ֆինանսների նախարարություն: Դատելով իրավիճակից, երբ ՀՀ ֆինանսների նախարարը իշխանության ձեռքում չէ, ըստ էության տեղափոխված փաստաթղթերը կրկին այլ տեղ տեղափոխելու նոր գործընթաց կսկսվի:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache