good-banner
Լրահոս

Բաքուն բացահայտել է բանակցությունների մանրամասները

 

ԵԱՀԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչությունը ԵԱՀԿ խորհրդին նամակ է ուղարկել՝ նշելով, որ հակամարտության գոտում հետաքննությունների մեխանիզմների տեղակայումը դադարեցնելու որոշման մեղավորը ԵԱՀԿ-ն է:
Հաղորդագրությունում նշված է, որ չնայած Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում մեխանիզմների տեղակայման համաձայնություն է ձեռքբերվել, այն հետաձգվել է: Ադրբեջանը դա կապում է այն բանի հետ, որ Հայաստանը հրաժարվել է զորքերը որոշ տարածքներից դուրս բերելու «նախապայմանից»:
Բաքուն տեղեկացնում է նաեւ, որ ԵԱՀԿ-ն շփման գծում տեղակայել է իր դիտորդներին՝ չնայած դա նախատեսված չէ անձնական ներկայացուցչի մանդատով: Հետաքննությունների մեխանիզմների տեղակայումը նախքան հայկական զորքերի դուրսբերումը կարող է նպաստել ստատուս-քվոյի ամրապնդմանը, ինչն անընդունելի է Ադրբեջանի համար, նշված է նամակում:
Հատկանշական է, որ Հունաստանի արտգործնախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է, որ Հայաստանը համանախագհների հետ փորձում է առաջ տանել խաղաղության գործընթացը, սակայն նախ պետք է պայմաններ ստեղծել, որ ապրիլյան իրադարձությունները չկրկնվեն: Նախարարն ասել է, որ ապրիլյան ագրեսիան լուրջ վնաս է հասցրել բանակցություններին:
Հայաստանն ու Ադրբեջանը պնդում են իրենցը. Բաքուն ասում է՝ սկզբում դուրս բերեք զորքերը, հետո կլինեն մեխանիզմները, Երեւանը պնդում է, որ առանց պատերազմի չվերսկսման երաշխիքների բանակցությունների չի գնա:
Ապրիլյան պատերազմից հետո Հայաստանի դիրքորոշման մեջ էական փոփոխություն է տեղի ունեցել: Հայաստանը դադարել է հայտարարել ստատուս-քվոն փոխելու պատրաստակամության մասին, որը նախագահի մամուլի քարտուղարն անվանել էր «առավել ընդունելի»:
Յուրահատուկ իրավիճակ է առաջացել. Ապրիլից հետո ստատուս-քվոն հնարավոր է փոխել միայն պատերազմով, այլ ոչ թե բանակցություններով: Ստատուս-քվոն փոխելու ցանկացած փորձ Հայաստանում ընկալվելու է որպես ռազմական ոտնձգություն:
Ընդ որում, Ադրբեջանին զրկել են պատերազմի իրավունքից: Մարտի 8-ին Փարիզում կայացել է Հայաստանի ու Ֆրանսիայի նախագահների հանդիպումը, որտեղ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ պետք են մեխանիզմներ, որոնք կարձանագրեն հրադադարի խախտումները եւ «պատժեն» խաղաղության դեմ գործողությունները: Դա նշանակում է, որ Ադրբեջանին ոչ միայն զրկում են պատերազմի իրավունքից, այլ նաեւ խոստանում պատժել, եթե ստատուս-քվոյի փոփոխության գնա:

Загрузка...
Մանրամասն սկզբնաղբյուրում՝

lragir.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing