Լրահոս

Բաքուն հայտարարել է իր սպասելիքների մասին Երևանից

 

img

zham.am-ը գրում է. Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ Բախար Մուրադովան լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ հունիսին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը կարող է ԼՂ հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացի նոր փուլ հանդիսանալ:

«Ես չեմ կարծում, որ հունիսին Ադրբեջանի և Հայաստանի նախագաների հանդիպումը կհանգեցնի հակամարտության վերջնական լուծմանը: Սակայն այն կարող է խնդրի կարգավորման բոլորովին նոր փուլի սկիզբ դառնալ»:

Մուրադովայի խոսքերով, Ադրբեջանը Հայաստանից և միջոնրդներից խնդրի կարգավորման նկատմամբ լուրջ մոտեցում է սպասում:

Հիշեցնենք՝
Վիեննայում մայիսի 16-ին  ԼՂ հակամարտության կարգավորման հարցով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո հաղորդագրություն էր տարածվել, որ հունիսին Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևը հնարավոր է  հանդիպում ունենան:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing