Բաքուն կոչ է արել ԵԱՀԿ-ին` Երևանից պահանջել զորքերը դուրս բերել Ղարաբաղից

88

Բաքուն դիմել է ԵԱՀԿ անդամ պետություններին՝ կոչ անելով, պահանջել Երևանից դադարեցնել ուժի կիրառումն Ադրբեջանի դեմ և դուրս բերել զորքերը«ադրբեջանական օկուպացված տարածքներից»:

«Մենք կոչ ենք անում ԵԱՀԿ բոլոր անդամներին կոշտ և հստակ պահանջել Հայաստանից կատարել իր պարտավորությունները՝ Հելսինկյան եզրափակիչ ակտի և այլ միջազգային իրավունքի փաստաթղթերի համաձայն, դադարեցնել ընդդեմ Ադրբեջանի ուժի կիրառումը և դուրս բերել զորքերը Ադրբեջանի օկուպացված տարածքներից», — ասել է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի խոսնակ Հիքմեթ Հաջիևը:

Ինչպես հայտնում է «Интерфакс»-ը, նա հայտարարել է, որ Ադրբեջանը, համաձայն Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների՝ «ապահովելու է իր տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը՝ միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակում»:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache