Լրահոս

Բաքուն զայրացրեց Մոսկվային

 

«Ժամանակ»-ը զրուցել է Տարածաշրջանային հետա­զոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանի հետ: Ներկայացնում ենք հարցազրույցից հատված:

-Պարոն Կիրակոսյան, կարծում եք, որ այսօր նոր իրավիճա՞կ է ստեղծվել Ղարաբաղի շուրջ՝ մայիսի կե­սերին գրանցված ռազմա­կան սրացումից և դրան հաջորդած դիվանագիտական որոշ զարգացումներից հետո:

-Միանշանակ է, որ 2016 թ. ապրիլից հետո սկզբունքորեն նոր միջավայր է առաջացել և այն շարունակում է փոխվել միայն ու միայն դեպի ավելի վատը: Օրինակ՝ ԵԱՀԿ Երևա­նի գրասենյակի փակումը ուղ­ղակիորեն կապված է անվ­տանգության այս նոր միջա­վայրի առաջացման հետ: Միևնույն ժամանակ, թե’ Մինսկի խումբը և թե’ միջազգային հանրությունը գնալով ավելի շատ են առերեսվում այն փաս­տին, որ Ադրբեջանին այլևս չի հետաքրքրում իր միջազգային հեղինակությունը կամ միջազ­գային հանրությանը մաս կազմելը:

Մյուս կողմից, հակամարտու­թյան ամենաարագ փոփոխ­վող ասպեկտը Ռուսաստանն է և իր քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղի առնչու­թյամբ մոտ ժամանակներում:

-Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը հայտարարել է, թե Երևանը և Բաքուն որոշ համաձայնության են հասել շփման գծում միջազ­գային դիտորդների թվի ավելացման հարցի շուրջ: Որևէ նշանակություն ունի՞ այն հանգամանքը, որ սրա մասին հայտարարում է հենց Ռուսաստանի ներկա­յացուցիչը:

-Անկեղծ ասած՝ ես դրան չեմ հավատում: Ինձ համար դժվար է հավատալ համանախագահներից որևէ մեկի որևէ հայտարարությանը, եթե չկա կոնկրետ ապացույց, որ իրոք դիվանագիտական նոր ճեղքման հնարավորություն կա: Ավելին, եթե հիշենք, թե ինչ լուծում է ենթադրաբար առաջարկում այսպես կոչված՝ «Լավրովի պլանը», ապա դա պիտի անհանգստացնի մեզ, ոչ թե հուսադրի: Չեմ կարծում, թե սա ինչ-որ առաջընթաց է, որովհետև իրականում սա նոր համաձայնություն չէ: Դա այն խոստումն է, որը տվել է Ադրբեջանը ապրիլյան պատե­րազմից հետո Վիենայում և Սանկտ Պետերբուրգում կա­յացած հանդիպումների ըն­թացքում: Ադրբեջանը մինչ օրս չի կատարել իր ստանձնած պարտավորությունները: Ուստի, եթե սա համաձայնու­թյուն է, ապա բառը սխալ է ընտրված, որովհետև հիմա մի իրավիճակում ենք, երբ կողմերը սպասում են, թե երբ Ադրբեջանը պիտի կատարի այն, ինչ արդեն խոսք է տվել:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

politik.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing