Լրահոս

Բաքվի ուղղությամբ 2 բալիստիկ հրթիռ արձակվեց, ոտքի վրա է ողջ միջազգային մամուլը

 

timthumb-4

norutyunner.info-Հյուսիսային Կորեան ուշ գիշերը (հյուսիսկոերական ժամանակով՝ վաղ առավոտյան, 5:58-ին եւ 8:05-ին) երկու բալիստիկ հրթիռներ  է արձակել երկրի արեւելյան մերձափնյա շրջաններից, հայտնում են հարավկորեական լրատվամիջոցները:

Նշվում է, որ երկրորդ հրթիռի փորձարկումն ավարտվել է ձախողմամբ, քանի որ անցնելով ընդամենը 400 մետր՝ հյուսիսկորեական բալիստիկ հրթիռը վայր է ընկել:

Հյուսիսային Կորեայի առաջին արձակած հրթիռը, սակայն, ըստ հարավկորեական աղբյուրների, անցել է շուրջ 150 կիլոմետր եւ պայթել երկնքում:

Փհենյանի այս քայլին արձագանքել են ԱՄՆ-ից: Մասնավորապես՝ պետքարտուղարության խոսնակ Ջոն Քիրբին նշել է, որ Վաշինգթոնը Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռների արձակման հարցը ներառելու է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի օրակարգում, որպեսզի Փհենյանը պատասխանատվության ենթարկվի դրա համար:

Իր հերթին՝ հյուսիսկորեական հրթիռների փորձարկումը դատապարտել է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն: Հիշեցնենք, որ երեկ Տոկիոն խոստացել էր խոցել հյուսիսկորեական հրթիռները, եթե դրանք արձակվեն:



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing