Լրահոս

Բաքվում հայտնաբերված վարորդական վկայականն պատկանում է զոհված փոխգնդապետին

 

e68eaee04e782c3bd754323461edd436

news.am — Բաքվում հայտնաբերված վարորդական վկայականն ամենայն հավանականությամբ պատկանում է քառօրյա պատերազմին զոհված փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանին:

«Բոլոր տվյալները համընկնում են: Բացի վկայականից, նաեւ Ալիկիս բոլոր փաստաթղթերը, ժամացույցը, գումարը, ավտոյի բանալիները ադրբեջանցիները վերցրել էին»,- NEWS.am-ի թղթակցին ասաց զոհված փոխգնդապետի հայրը՝ Գեւորգ Առաքելյանը:

Նշենք, որ ըստ ադրբեջանական Minval.az–ի՝ փաստաթուղթը գտել են Բաքվի Սաբունչինի շրջանում։ Oxu.Az–ի փոխանցմամբ՝ իրավապահ մարմինները հայտնել են, որ Բաքիխանով ավանի Մեհմանդարովի փողոցի համար 8 տան բնակիչ Իլքին Մամեդովն իր տան առջեւ գտել է հային պատկանող փաստաթուղթ, որը փոխանցել է Սաբունչինի շրջանի ոստիկանական վարչության 13-րդ բաժանմունք։ Վարորդական վկայականը BC կարգի է, համարը՝ «RG 052597»։

Թե ինչպես է զոհված փոխգնդապետի վարորդական վկայականը հայտնվել Մամեդովի տան առջեւ, դեռեւս պարզ չէ:

Հիշեցնենք, որ Ալեքսան Առաքելյանն իր 5 զինակից ընկերների հետ զոհվել էր ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը թեժ կռվի ժամանակ: Փոխգնդապետն իր ընկերների հետ դիրքեր էր մեկնել, երբ իմացել էր հակառակորդի հարձակման մասին, սակայն դիրքերում շրջափակվել էր նրանց մեքենան:

Առաքելյանի եւ հարազատների միջեւ կապն ընդհատվել էր ապրիլի 2-ից: Ապրիլ 10-ին միայն հարազատներն իմացան փոխգնդապետի զոհվելու մասին, երբ հայկական կողմին էր հանձնվել ապրիլի 2-ից 5-ը ծավալված ռազմական գործողությունների արդյունքում անհետ կորած 18 զինծառայողների մարմինները:

Ալեքսան Առաքելյան

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...