good-banner
Լրահոս

Բակո Սահակյանը չի պատրաստվում ընդունել Սամվել Բաբայանի կողմնակիցներին.

 

83633

16:20

armtimes.com-ը գրում է.  ԼՂՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանը հայտարարեց, որ իրեն նախագահականից ասել են, որ հանդիպում չի լինելու Բակո Սահակյանի հետ: Այս պահին արցախցիները հավաքված են Ստեփանակերտի հրապարակում եւ հույս ունեն որ կհանդիպեն Բակո Սահակյանի հետ:

Դուրս գալով ԼՂՀ նախագահականից Հայկ Խանումյանը հայտարարեց, որ Բակո Սահակյանը ժողովրդի պահանջը չի լսում: «Եթե դու ժողովրդի պահանջը չես ընդունում, եթե ժողովրդին հաշվի չես առնում, ուրեմն դու էս ժողովրդի նախագահը չես: Ուրեմն դու մի քանի հոգու նախագահն ես, եկեք էտ մի քանի հոգուն հաշվենք, եկեք քաղաքի կենտրոնում քայլենք, տեսնենք էտ մի քանի հոգին քանի միլիարդի կարողություն ունի քաղաքի կենտրում»,- վրդովված հայտարարեց Հայկ Խանումյանը: Նրա խոսքով՝ Բակո Սահակյանը «ընկնում է ժողովրդի ոտքերը, երբ որ մի հատ սնարյադ է ընկնում»:

«Էս ինչքա՞ն եք կտրվել ժողվորդից ուրեմն, ինչքան եք կտրվել ժողովրդից, որ ժողովուրդը, քեզ ընտրած մարդիկ գալիս են քո մոտ, իրենց պահանջը չես էլ լսում»,- ասաց ԼՂՀ ԱԺ պատգամավորը՝ նշելով, որ ժողովրդի պահանջը մեկն է՝ Սամվել Բաբայանին նշանակել պաշտպանության նախարար: Հայկ Խանումյանը հավաքված քաղաքացիներին հարցրեց, թե երբ Սամվել Բաբայանը պաշտպանության նախարարն է եղել ինչպե՞ս են նրա մոտ գնացել, ինչպե՞ս է նա ընդունել ժողովորդին, որից հետո ասաց. «Իսկ էսօր Մնացականյան Լյովան չի էլ բարեւում, ձեր կողմից ընտրված պատգամավորին չի էլ բարեւում: Ասում ա՝ էսքանից հետո ոնց բարեւեմ»:

Այս ընթացքում ԼՂՀ ՊԲ հրամանատար Լեւոն Մնացականյան ու ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը նախագահականի պատուհաններից հետեւում էին ակցիայի ընթացքին:

15:56

Այսօր ԼՂՀ մայրաքաղաք Ատեփանակերտ այցելեց ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, ով ելույթ ունեցավ իրեն դիմավորելու համար հավաքված քաղաքացիների առջեւ, որից հետո ուղեւորվեց արցախյան պատերազմի ժամանակ զոհված ազատամարտիկների գերեզմանոց, ծաղիկներ դրեց պատերազմի տարիներին կորցրած ընկերների գերեզմաններին:

Այս պահին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի նստավայրի դիմաց հավաքվել են Սամվել Բաբայանի կողմնակիցները եւ պահանջում են Բակո Սահակյանից, որպեսզի Սամվել Բաբայանին նշանակի ՂՀ ՊԲ հրամանատար:

ԼՂՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանը հավաքված քաղաքացիներին տեղեկացրեց, որ Բակո Սահակյանը պատրաստ է լսել իրենցից ձեւավորվա պատվիրակությանը: Այժմ ձեւավորվում է պատվիրակությունը:

Загрузка...

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing