Լրահոս

Բակո Սահակյանի պատասխանը Վահան Բադասյանին (Տեսանյութ)

 

82539

armtimes.com-ը գրում է.  Ապրիլյան պատերազմի առաջին օրվա ընթացքում՝ ապրիլի 2-ին, բազմաթիվ հեռախոսազրույցներ եմ ունեցել ԵԿՄ նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի հետ: 24 ժամ հետո կենտրոնական պաշպանական շրջանի շարահրապարակում գեներալ Մանվել Գրիգորյանը 2000 կամավորականների հետ արդեն շարված էին և հենց այդ շարահրապարակից  սկսել են մարտական առաջադրանքի կատարումը: Այս մասին Արցախում ԵԿՄ-ականների հետ հանդիպման ժամանակ ասել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը:

«Ավելորդ չեմ համարում նշել, որ ես, իմ գրոծընկերները, Արցախի ժողովուրդը միշտ բարձր ենք գնահատել Երկրապահի առաքելությունը: ԵԿՄ-ն ստեղծվել է, որպեսզի իրականացնի այդ սուրբ պարտականությունը՝ հայրենիքի պաշտպանությունը: Այս երկար տարիների ընթացքում Երկրապահը միշտ առաջնորդվել է այդ սկզբունքով ու գաղափարով, իսկ այս վերջին իրադարձությունների ժամանակ ևս մեկ անգամ ապացուցել է, որ Երկրապահի համար այլ շահ ու նպատակ չի կարող լինել, քան հայրենիքի պաշտպանությունը: Այս փուլում մենք ավարտում ենք առաջադրանքի կատարման առաջին մասը, և, ինչպես գիտեք, բանակի հրամանատարն արդեն հրաման է արձակել՝ զորահավաքի ընդլայնված կազմը վերադառնում է իրենց մշտական տեղակայման վայրը»,- ասել է Բակո Սահակյանը:

Հիշեցնենք, որ ԼՂՀ Մարտական Խաչի ասպետ Վահան Բադասյանը պատմել էր, թե ինչ միջադեպ է տեղի ունեց ապրիլյան իրադարձություններից հետո ԼՂՀ-ում, երբ ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանն այցելել է Արցախ: Բադայանի խոսքով՝ Մանվել Գրիգորյանը՝ տեսնելով, որ դիրքեր բարձրացող տղաների ավտոմեքենաները նեղացրել են իր ճանապարհը՝ հարձակվել է նրանց վրա եւ հայհոյել: Բադասյանի այս հայտարարությունից հետո ՀՀ եւ ԼՂՀ բազմաթիվ պաշտոնյաներ սկսեցին պաշտպանել Մանվել Գրիգորյանին, նրանցից հետ չմնաց նաեւ Բակո Սահակյանը:

Загрузка...

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing