good-banner
Առողջություն Խորհուրդներ Հետաքրքիր

ԲԱԼԵՆՈւ ԵՎ ԿԵՌԱՍԵՆՈւ ՊՏՂԱԿՈԹՈւՆՆԵՐԻ ԲՈւԺԻՉ ԱԶԴԵՑՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

vishnya-posadka-i-uxod-18

Ֆրանսիան, Շվեյցարիան ու Գերմանիան մեծ քանակությամբ բալի ու կեռասի պտղակոթուններ են ներկրում Ուկրաինայից: Պտղակոթունը համարվում է լավագույն միզամուղ միջոցներից մեկը: Բալենու ու կեռասենու պտղակոթուններից պատրաստուկներն օգտակար են երիկամների և միզապարկի հիվանդությունների համալիր բուժման ընթացքում և որպես կանխարգելիչ միջոց, մաքրում են արյունատար անոթները:

ԲՈւԺԻՉ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ
ԱՂՄՈւԿ ԱԿԱՆՋՆԵՐՈւՄ.- Ապակյա տարայի երեք քառորդը լցնել պտղակոթուններով, մնացած ծավալը լրացնել օղիով, 21 օր թրմել տաք տեղում, քամել: Մեկ թեյի գդալ ոգեթուրմը լուծել 50մլ ջրում, խմել ուտելուց առաջ, կատարել օրը 2 անգամ: Շարունակել 1 ամիս:

ՀԻՊԵՐՏՈՆԻԱ.- Պտղակոթունները մանրացնել, 1 թեյի գդալ հումքը լցնել 100մլ սառը ջրի մեջ, 2 ժամ թրմել,դնել կրակին, հասցնել եռման ջերմաստիճանի,1 ժամ թրմել սենյակային պայմաններում, քամել: Խմել 2-ական թ.գ.՝ օրը 4 անգամ ուտելուց 1 ժամ առաջ: Շարունակել 28 օր:

ԱՌԱՏ ԴԱՇՏԱՆ.- Մեկ ճ.գ. մանրացրած պտղակոթունների վրա լցնել 200մլ եռջուր, 5 րոպե եփել թույլ կրակի վրա, քամել: Խմել 50-ական մլ՝ օրը 4 անգամ, ուտելուց 1 ժամ առաջ կամ հետո: Շարունակել 7 օր:

ՄԻԶԱՔԱՐԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ, ՀՈԴԱՑԱՎ, ԱՅՏՈՒՑՆԵՐ.-1 ճ.գ. պտղակոթունը 2 ժամ թրմել 200մլ եռջրում, քամել: Խմել 50-ական մլ՝ օրը 4 անգամ, 3-ական ժամ ընդմիջումներով: Խմել 14 օր, կրկնել 7 օրից:

ՀՈԴԱՏԱՊ.- 10գ պտղակոթունը 3 րոպե եփել 300մլ եռջրում, 30 րոպե թրմել, քամել: Եփուկին խառնել 100մլ բալի հյութ: Խմել 100-ական մլ՝ օրը 4 անգամ: Շարունակել 10 օր, կրկնել 7 օրից:

ՇԱԳԱՆԱԿԱԳԵՂՁԻ ԲՈՐԲՈՔՈՒՄ.- Մանրացնել, խառնել բալի պտղակոթուն, կեչու, եղինջի, մաղադանոսի տերևներ (2:3:3:6): Երկու թ.գ. հումքը 10 ժամ թրմել300մլ եռջրի մեջ, ջերմապահում: Խմել100-ական մլ՝ օրը 3 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ, 1-ական թ.գ. մեղրի հետ: Շարունակել 14օր, կրկնել 7 օրից:

Աղբյուրը՝http://www.magaghat.am

Загрузка...

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing