Լրահոս

Բանաձեւ է ընդունվել, որը կոչ է անում դադարեցնել ԵԽԽՎ-ում Ադրբեջանի քվեարկության իրավունքը

 

45836

artsakhpress.am-ը գրում է.  Եվրոպայի Լիբերալների եւ Դեմոկրատների Միություն կուսակցության (ALDE) խորհրդի՝ հունիսի 4-ին Վիլնյուսում կայացած նիստում բանաձեւ է ընդունվել, որը կոչ է անում Եվրոպայի Խորհրդին` դադարեցնել ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության քվեարկության իրավունքը:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս առնչությամբ ՀԱԿ-ի տարածած հաղորդագրությունում ասվում է.

«Հունիսի 4-ին Վիլնյուսում տեղի է ունեցել Եվրոպայի Լիբերալների եւ Դեմոկրատների Միություն կուսակցության (ALDE) խորհրդի նիստը, որին մասնակցել է ALDE-ի անդամ Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը:

Խորհրդի նիստի օրակարգում են եղել եվրոպական երեք նոր կուսակցությունների անդամակցությունը ALDE-ին: Խորհրդի քվեարկության համաձայն` ALDE-ի նոր անդամներ են դարձել Իսպանական Ciudadano ընդդիմադիր կուսակցությունը, որն ունի 40 պատգամավոր Իսպանիայի խորհրդարանում, Լեհական Nowoszesna ընդդիմադիր կուսակցությունը (28 մանդատ Լեհական Սեյմում) եւ Ուկրաինական Civic Position կուսակցությունը: Այսպիսով ALDE-ի անդամ է եվրոպական 59 կուսակցություն:

Խորհրդի նիստում ընդունվել են նաեւ 6 քաղաքական բանաձեւեր, որոնցից 3-ը վերաբերում են մեր տարածաշրջանին:

Մասնավորապես «Աջակցություն Ադրբեջանի քաղաքացիական հասարակությանը. կոչ եվրոպական ինտիտուտներին» բանաձեւով խստորեն դատապարտվում է Ալիեւի աճող բռնատիրական գործողությունները, մասնավորապես` երիտասարդ ակտիվիստների նկատմամբ վերջերս հաճախակի դարձած հետապնդումները: Բանաձեւով կոչ է արվում Եվրոպայի Խորհրդին` դադարեցնել ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության քվեարկության իրավունքը, իսկ Եվրապական Խորհրդարանում ALDE խմբակցությանը` առաջարկել Եվրոպական Խորհրդարանին ընդունել նպատակային պատժամիջոցներ Ադրբեջանի նկատմամբ:

«ԵՄ-Թուրքիա փախստականների հարցով համաձայնագրի դադարեցում» բանաձեւը քննադատում է Թուրքիայի կեցվածքը Սիրիայի փախստականների ընդունման հարցում, բացասական է գնահատում ԵՄ-Թուրքիա փախստականների հարցով համաձայնագիրը` կոչ անելով ԵՄ-ին` միջազգային ստանդարտներին համապատասխանող նոր փաստաթուղթ ստորագրել Թուրքիայի հետ:

«Անհապաղ միջոցներ Ուկրաինայի եւ Վրաստանի նկատմամբ ԵՄ մուտքի արտոնագրի ազատականացման մասին» բանաձեւով կոչ է արվում ԵՄ համապատասխան կառույցներին ըստ ժամանակացույցի հաստատել առանց վիզաների կարգավիճակը Ուկրաինայի եւ Վրաստանի համար:

 

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing