Լրահոս

Բանակցություններին այլընտրանք չկա. Մեդվեդևը՝ Բաքվում

 

meddd

tert.am-ը գրում է. ՌԴ-ն առավելագույնս հավատարիմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գաղափարին, բանակցություններն այլընտրանք չունեն։ Այդ մասին Բաքվում հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

«Ես կարծում եմ, որ բանակցություններին, խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա, այդ պատճառով մենք, իհարկե, ողջունում ենք կրակի դադարեցումը։ Եվ հույս ունենք, որ դա կայուն և երկարատև բնույթ կկրի և հուսալի հիմք կլինի բանակցությունները վերսկսելու և առաջ շարժվելու համար այն մոտեցումների շրջանակներում, որոնք վերջին տարիներին ձևավորվել են՝ կողմերի դիրքորոշումների մոտեցում, փոխզիջումների որոնում: Որովհետև ոչ մի հակամարտություն երբեք չի ավարտվում կողմերից մեկի հաղթանակով, դա միշտ բարդ փոխզիջումների շարք է, որին հարկավոր է գնալ հակամարտությունը վերացնելու և կայուն խաղաղություն հաստատելու համար»,- ասել է Մեդվեդևը լրագրողներին։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր հերթին հայտարարել է, որ Ղարաբաղում հակամարտության կարգավորումը «հարկավոր է և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին, դրանում շահագրգռված է նաև Ռուսաստանը»։

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը հետագայում նույնպես կանի իրենից կախված ամեն բան Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման համար:

«Հուսով եմ, որ այս պահին հաստատված խաղաղությունը երկարատև կլինի, և կողմերը կշարունակեն քննարկել կարգավորման հարցը բանակցային սեղանի շուրջ։ Ես ինքս ժամանակին դրա համար շատ ջանք եմ գործադրել, ցանկալի կլիներ, որ դա չկորչեր: Ամեն դեպքում, կարող եք չկասկածել՝ Ռուսաստանի Դաշնությունը կանի իրենից կախված ամեն բան»,- ասել է Մեդվեդևը:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

hing.am

hing.am