Բանակից գողացողներին ավելի լավ է Աստված պատժի, քան դատախազը. Սեյրան Սարոյան

 

 

RA National Assembly session took place

lragir.am— Ազգային ժողովում զոհված և վիրավոր զինծառայողների սոցիալական աջակցության վերաբերյալ նախագծի քննարկման ժամանակ ելույթ ունեցավ ՀՀԿ-ական գեներալ պատգամավոր Սեյրան Սարոյանը, ով հայտարարեց, որ բանակի փողերը գողացած գեներալները չեն վայելելու իրենց գողոնը:




 

«Ես մտածում էի, եթե էս հարցը բերենք, առանց կասկածի, միասնական կհաստատվի: Բայց հենց փորձեցինք ժողովրդի համար մի լավ բան անենք, էլ գող կատու, էլ քաչալ շուն, էլ ով ինչ գողցավ բանակից, ով ինչ տարավ, ամեն ինչի մասին խոսացինք, բացի էս մարդը, որ էս օրենքը բերել ա: Հիշեցինք, թե ով ոնց տները սարքեց, ով տուշոնկա գողցավ: Բանակից ով ինչ գողցավ կերավ, մեկ ա քթերից դուրս ա գալու: Իրանց քթերից էլ դուրս չեկավ, մեկ ա իրանց երեխեքի քթերից դուրս ա գալու: Հլա ես չեմ լսել, որ  զինվորի հացը գողցողները հանկարծ կրակի մեջ չընկնեն: Կամ երեխեքը նառկաման են դառնում, կամ ղումարբազ, կամ կազինոներում էդ փողերը տանուլ են տալըմ: Ընենց որ էտի թողեք Աստծու հույսին, ավելի լավ ա Աստված պատժի, քանց թե դատախազը»,- նշեց նա:

 

Սեյրան Սարոյանի խոսքով՝ ապրիլյան պատերազմը ցույց տվեց, թե ինչ միասնական է հայ ժողովուրդը: Նա նշեց, որ  ամոթ է, երբ այսօր հարցադրում է հնչում, թե ինչո՞ւ պետական բյուջեից չեն վճարվում այդ գումարները, և հանրությունից պարտադիր 1000 դրամ են հավաքում: Նա նշեց, որ Հայաստանը աղքատ երկիր է, բյուջեում փող չկա: «Մենք քյասիբ երկիր ենք, բյուջեն պետք ա փող ունենա, որ տա, չունի, որտեղի՞ց տա: Մարդուց բան ես ուզում, որ չունի, որտեղի՞ց տա»,-  ասաց նա:

Պատգամավորը նաև ասաց, որ չի կարելի միանշանակ ասել, թե բոլոր գեներալները գող ու ավազակ են: «Հլա գյուղ կա՞, որ շուն չըլնի: Ենթադրենք 3-4 հոգի էլ անամոթ են, բա սազո՞ւմ ա, որ էսօր սաղ ազգը լսում ա մեր գեներալների մասին: Փաստորեն պտի ամաչեն էդ մարդիկ, որ էդ ֆորմեն հագնեն: Խոսում ենք պադրյատ բոլորի մասին, բայց չէ՞ որ էդ 4-5 հոգին չեն, էն 30-40 գեներալները, որոնք ծառայում են էս բանակին, հենց ընենց գեներալ չեն դառնում, ինչ-որ ճամփա անցել են: Եթե ինչ-որ ձեռնաքաշություն են արել, փաստեր կան, դրանց բոլորին պետք ա պատժել»,- նշեց նա:

Սարոյանն ասաց, որ 1000 դրամը փող չէ, չի կարծում, թե կգտնվի մարդ, ով չի ունենա այդ գումարը: «Հաշվեք, որ ամեն մի հայ մտել ա եկեղեցի, երկու հատ մոմ ա վառել իրա երեխեքի համար: Հլա փողը չհավաքված, արդեն ծախսելու մասին ենք խսում, կոռուպցիայի մասին ենք խոսում, Սարգսյան Վիգենն էս փողերն իրանց տուն չի տանելու: Հարյուր հատ Սարգսյան Վիգեններ կգան բանակ ու կեթան, էդ  հիմնադրամը կմնա: Փորձենք լավ բան անենք, այ մարդ: Ամենահեշտ բանը մարդու վրա ցեխ շպրտելն ա, մարդուն վարկաբեկելն ա: Հետո ամոթ ա, էսի ադրբեջանցիք էլ են նայում: Ասում ենք՝ ուժեղ բանակ, բայց ինչ ցեխ ասես շպրտեցինք, ինչ ա մի քանի անբարոյական կան էդ բանակում: Կան, հանել շպրտել են դուս: Պետք ա թող դատախազությունը կանչի էդ մարդկանց, հարցաքննի, ես համաձայն եմ: Բա զինվորի հացը գողցել են, ո՞նց պտի ըտենց տանեն ունեն: Բայց օբշի բանակի ու գեներալների վրա ցեխ շպրտենք, սաղին սարքենց գող ու ավազակ, էտի մեզի չի սազում»,- ասաց Սարոյանը:

Պատգամավորը կոչ արեց համախմբվել այս հարցի շուրջ, չարությամբ չլցվել: Նա նշեց, որ պաշտպանության նախարարը հստակ հայտարարել է՝ այս հիմնադրամը չի շեղվելու իր ճնապարհից, երեք նպատակի համար է ծառայելու՝ զոհված, առաջին ու երկրորդ կարգի զինծառայողների ու նրանց ընտանիքների համար:«Էդ փողը ոչ մեկ չի կարա տանի իրանց տուն, չեն կարա թռցնեն վրից, կանեն խայտառակ, էսի էդ փողը չի, որ ուտվի»,- հավելեց նա:Սարոյանը նաև ասաց, որ  ժողովուրդը պիտի պահի բանակը: «Ֆեյսբուքներում ինչ ասես չգրեցին՝ հարուստները թող փողերը տան: Հարուստը գրող էլ չի տա, եթե շահ չունեցավ, ոչ մի բան չի տա: Էս ժողովուրդը երբ պտի հասկնա, որ ինքն ա իրան պահելու, մեր հույսը մեր վրա պտի դնենք: Երեկվանից կերան էս նախարարին, նույն հարցը հազար ձևի տվեցին, հիմա  դե արի նախարար, կռուտիտ եղի, որ էդ հարցերին պատասխանես: Բերեք միսսնական ձևով սաղս սիրուն քվեարկենք»,- ասաց Սեյրան Սարոյանը:

Չմոռանաք միանալ մեր ֆեյսբուքյան էջին 😉


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...

You might also like More from author