Առողջություն

Բանանի կեղևը՝ մաշկի խնամքի լավագույն միջոց

 

l

Ակնեն մաշկի տարածված հիվանդություն է, որն ուղեկցվում է բորբոքումով և որոնք սեղմել չի կարելի՝ հետքեր թողնելու մեծ հավանականության պատճառով։ Կան ակնե բուժելու բազմաթիվ միջոցներ, որոնք թանկարժեք են և ոչ այնքան արդյունավետ։ Սակայն կա այլընտրանք՝ բանանի կեղևի տեսքով։

Մեծ քանակությամբ հանքանյութերի պարունակության շնորհիվ (ցինկ, երկաթ) բանանի կեղևը հրաշալի կերպով մաքրում է բորբոքումները և ունի հակաբակտերիալ ազդեցություն։ А, С, Е վիտամինները բարելավում են մաշկի գույնը, իսկ ֆերմենտները հեռացնում ակնեներից մնացած հետքերը։

Ակնեները բուժելու համար պետք է  3 օր, առավոտյան և երեկոյան, կատարել հետևյալ պրոցեդուրաները.

1. Լվացեք դեմքը մաքսիմալ փափուկ մաքրող միջոցով, որպեսզի չգրգռեք մաշկը։

2. Հեռացրեք բանանի կեղևից բարակ շերտը և կեղևի ներքին մասով մերսեք դեմքի մաշկը 10 րոպե։

3. Թույլ տվեք, որպեսզի կեղևի ակտիվ նյութերը գործեն ևս 20 րոպե, ինչից հետո կրկին լվացվեք։

Life.panorama.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

Kara

Kara