Լրահոս

Բանդան պետք է հեռանա, պահանջում ենք իշխանափոխություն. Պավել Մանուկյան

 

pavel-manukyan-574x375

Քիչ առաջ Araratnews.am-ի լրագրողի հետ զրույցում  պարեկապահակային գնդի տարածքը զենքով գրաված խմբի համակարգող  Պավել Մանուկյանը հայտարարեց, որ իրենց պահանջը իշխանափոխությունն է։

«Փորձը ցուց է տվել, որ իշխանությունների հետ բանակցությունները չեն ստացվում։ Այստեղ բանակցություններ վարողը մենք ենք, ամեն ինչ որոշողը մենք ենք։ Այստեղ կերտվելու է Նոր Հայաստանը, որի մասին մենք խոսել ենք։ Մենք հեռացնելու ենք իշխանություններին. բանդան պետք է հեռանա, պահանջում ենք իշխանափոխություն»։

Հարցին՝ պատանդներին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանով փոխանակելու պայմանն ուժի մե՞ջ է, Պավլիկ Մանուկյանն ասաց. «Վովան կամ Սերժիկը թող գան ստեղ»: «Ապա հորդորեց պատանդ» բառը չօգտագործել՝ ընդգծելով, որ պատանդը 25 տարի է՝ հայ ժողովուրդն է:

 

 

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing