Բանտապետերն ազատվել են պաշտոններից

141

lurer.com — ՀՀ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը գրում է.

Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Սերոբ Ռազմիկի Հարությունյանն իմ՝ N 298-Ա հրամանով ազատվել է քրեակատարողական ծառայությունից և N 300-Ա հրամանով նույն հիմնարկի պետի պարտականությունների ժամանակավոր կատարումը հանձնարարվել է նույն հիմնարկի պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Էդուարդ Մյասնիկի Գրիգորյանին:

Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Տիգրան Նավասարդյանն իմ՝ N 299-Ա հրամանով ազատվել է քրեակատարողական ծառայությունից և N 301-Ա հրամանով նույն հիմնարկի պետի պարտականությունների ժամանակավոր կատարումը հանձնարարվել է նույն հիմնարկի պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Խաչիկ Սիմոնի Հարությունյանին:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache