Բանտում հաշվեհարդար են տեսել օրենքով գողերի հետ

3

Ինչպես հայտնի է դարձել, օրերս Նոգինսկի քննչական մեկուսարանում Մեհրաբ Ջանգվելաձեի գողական խմբավորման կողմից մեկուսարանի «նայող» Վալերա Բագդատսկին ծեծել է մինգրելական «Քարդավա–Մզարելուա» գողական ընտանիքի կողմնակից Իրակլի Աբխազին, ով 2014 թվականին մասնակցել էր օրենքով գող Ռեվազ Ուբիլավայի նկատմամբ հաշվեհարդարին, ով քրեական աշխարհում հայտնի է որպես Ռեզիկո Ջվարսկի։ Բախումը տեղի է ունեցել ազատության մեջ գտնվող օրենքով գող Բեսո Զարանդիայի հովանավորության ներքո գտնվող Իրակլիի՝ Վալերային «նայողի» դիրքից պաշտոնանկ անելու փորձի ժամանակ։

Արդյունքում, փոխանակ մեկուսարանի մակարդակով հեղաշրջում անելու, Իրակլիի դեմքին, Թուրքիայից ուղիղ հեռախոսակապի մեջ գտնվող գողերի հրամանով, մասնավորապես Ալեկո Չուրաձեի, սրիչով այսպես ասած «շան սպի» են թողել։

Ջվարսկիի ծեծը Իրակլին բացատրել է Պիտերում կայացված որոշմամբ այն բանից հետո, երբ Արմավիրում, Ռեզիկոյի անմիջական մասնակցությամբ, ով այդ ժամանակ դեռ «գող» չէր, բայց ձգտում էր դառնալ «ընտանիքի անդամ», ծեծի էին ենթարկվել տեղի «օրենքով գող» Արա Մուրադյանը և նրա՝ քաղաքի «նայողը», ով ստացված հարվածներից մահացել էր։

 

 




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache